14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն. պատասխանում է ԵՄ դեսպանը

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր համագործակցությունը, Եվրամիությունը տրամադրել է էական աջակցություն ընտրական գործընթացներում, և մենք հավատում ենք, որ դա ճիշտ ներդրում էր: Մենք ունենք լավ քննարկումներ մարդու իրավունքների վերաբերյալ, երկխոսությունն այս առումով ամենակառուցողականներից է, և այն փաստը, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ մենք ունենք մարդու իրավունքների  բյուջետային աջակցության ծրագիր, ցուցանիշն է նրա, որ մարդու իրավունքների մասով մենք շատ անկեղծ և օգտակար գործողություններ ենք իրականացրել»,-այսօր «Եվրաակումբներին » նվիրված միջոցառմանն ասաց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հարցին, թե արդյոք Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան՝ ըտ դեսպանի, ինչի մասին հայտարարում են մի շարք կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, նա պատասխանեց. «Մենք այս մարդկանց ընկալումները քննարկում ենք, մենք հարցումներ ենք կատարում, ես գնահատում եմ այն հանգամանքը, որ երբ ցանկանում եմ նման թեմա քննարկել իրավապաշտպան, օրենսդիր մարմինների հետ, նրանք պատրաստ են ինձ հետ կազմակերպել հանդիպումները, հնարավոր է, որ մենք և պետական մարմինները չկիսենք հասարակական կազմակերպությունների կարծիքները, մենք առաջնորդվում ենք Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կողմնորոշմամբ այսպիսի խնդիրների դեպքում, և Հայաստանում չկան մարդիկ, ովքեր նրան կողմից որակվում են որպես քաղբանտարկյալներ:

 Մենք հասկանում ենք, որ երբեմն քաղաքականացված, երբեմն չքաղաքականացված հարցեր կան, որտեղ մարդիկ կարող են մտահոգություններ ունենալ: Ես մշտական երկխոսության մեջ եմ Կառավարության մեջ, և, մենք որպես Եվրամիություն, չենք պարտադրում, բայց մենք ունենք մեր սեփական կարծիքը ներկայացնելու իրավունք »,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ