29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպան սահմանները չեն, արժեքն ու մշակույթն է

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ողջունեց ու շնորհավորեց «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի շրջանակներում շարադրությունների մրցույթի հաղթողներին: Մրցույթը  հայտարարվել է ամռանը «Եվրոպայի օրեր»-ի շրջանակներում:

Դեսպանը նշեց, որ հպարտ է, որ նման խելացի երեխաներ կան Հայաստանում: 70-ից ավել մարդիկ են մասնակցել մրցույթին, և նրանք իրենց գրվածքներում ներկայացրել են պատկերացումները Եվրոպայի ապագայի վերաբերյալ, Եվրոպայի սահմանների, որտեղ Եվրոպան պիտի սկսվի ու ավարտվի հարցի, որը մինչև հիմա անպատասխան է:

Պարոն դեսպանը նշեց, որ եվրոպական արժեքներին բոլորն են ծանոթ, սկզբունքներն են ժողովրդավարությունն ու մարդկանց իրավունքները: «Ես տպավորված էի հաղթողներով, ես հպարտ եմ ձեզնով»,-ասաց Պյոտր Սվիտալսկին, ապա ներկայացրեց մրցույթի հաղթողից՝ Մերի Թելունցից մի պարզ տեքստ, որով ասվում է, որ Եվրոպան ավեին է, քան աշխարհագրությունը, քանի որ այդպիսին են արժեքները, Եվրոպան սահմանափակված չէ աշխարհագրական սահմաններով, Եվրոպան սկսում է այնտեղ, որտեղ մարդիկ հարգում են միմյանց, և վերջանում է, որտեղ մարդիկ չեն անհանգստանում միմյանց համար:

Ապա նա մեջբերեց մրցույթի 2-րդ տեղի հաղթողի՝ Արթուր Բաղդասարյանի տողերից շատ կարևոր մի հատված, որտեղ գրված է՝ եվրոպացիները գալիս են փոքր ազգերից, սակայն պարտավոր են վստահ լինել, որ պատկանում են եվրոպական արժեքներին, և նա նշեց, որ որտեղ էլ որ գնաս, պետք է հիշեցնել այլ մարդկանց, որ Հայաստանը եվրոպական ընտանիքի անդամ է:

21733062_1416468038401675_1198107782_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ