31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր նման տնտեսության համար պատահական չէ, որ չորս տոկոս թիրախ է ընտրվել

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայն է ՀՀ կենտրոնական բանկի դիտարկումների հետ, որ գնանկման պատճառներից մեկը համաշխարհային շուկայում հումքային ու պարենային ապրանքների գնանակման ներթափանցումն էր հայկական տնտեսություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Վ. Արամյանն ասաց, որ առաջին հինգ ամիսների ընթացքում արդեն ունենք 12-ամսյա 1.6 տոկոս գնային միջավայր։ «Մեր նման տնտեսության համար պատահական չէ, որ […]

«Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսելու ռեսուրսներ չունի» /տեսանյութ/

«Բանակցային դաշտում Ադրբեջանը շատ է թուլացել, ուստի այդ երկրի  իշխանությունները փորձում  են սահմանում իրավիճակը սրել, որ հասարակությունը ինքը ցանկանա «պատժել հայկական կողմին», որն,  իբր, մեղավոր է ադրբեջանցի երեխայի սպանության համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը վերջին օրերին ջանք ու եռանդ չի խնայում, ցանկանում է սպանված երեխայի դին […]

Ադրբեջանցի երեխային իրականում Ալիևն է սպանել /տեսանյութ/

  «Վերջին օրերին սահմանում իրավիճակը դարձյալ լարված էր: Ցավոք, այդ գործողությունների արդյունքում երեխա է զոհվել: Դա, իսկապես շատ ցավալի է: Ես կուզենայի շեշտել Ադրբեջանը վերջին տարիներին իրականացնում է  մի քաղաքականություն, որով ջանում են սահմանային լարվածության միջոցով ինչ-որ քաղաքական հարցեր լուծել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետը նշեց՝ Ադրբեջանը  կրակ բացեց մեր […]

Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից. Է. Նալբանդյան

Հայկական կողմը չի հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից՝ թե՛ ամենաբարձ մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին»: Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում օրերս տեղի ունեցածի […]

Էլ ինչո՞ւ եք դուք եկել. Մարուքյանը՝ Կառավարությանը

Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի պետական բյուջեի կատարողականը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, ասաց. «Դուք ասում եք՝ բացասական զարգացումներ են եղել՝ Ռուսաստան, ԵԱՏՄ, սանկցիաներ: Այնպիսի տպավորություն է, որ բոլորը մեղավոր են այս վիճակի համար բացի ՀՀ իշխանություններից»: Ապա պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, որ արձանագրել է այս Կառավարությունը: […]

Ադրբեջանը պատասխանել է ՌԴ ԱԳՆ-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ ԱԳՆ-ը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը, որոնք Բաքվի օդանավակայան են ժամանում: ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան բազմիցս պահանջել է Բաքվից «դադարեցնել այդ վրդովեցնող պրակտիկան, քննություն իրականացնել և համապատասխան գնահատական տալ պաշտոնատար անձնանց պահվածքին», սակայն «միջադեպերի քննություն չի իրականացվել»:  Ադրբեջանը պատասխանել է այս հայտարարությանը: Ինչպես հայտնում է «РИА […]

«Մուտիտներ … ». ինչու չեն ծառայել գեներալ Սեյրանի որդիները

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի կարող ասել՝ վերջին օրերի սահմանային լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի, թե ոչ, սակայն մի բան հաստատ է՝ պետք եղած դեպքում բոլորս պիտի գնանք կռվի: «Մենք ամեն ինչ էլ ունենք, ամեն ռեսուրս էլ ունենք: Մեր պատժիչ գործողությունները համարժեք են հակառակորդի նախահարձակ գործողություններին, և հարկ եղած դեպքում կրկին հարվածը չի ուշանա»,-այսօր Ազգային […]

Ալիեւը փորձում է կոծկել միջազգային սկանդալը. 168 Ժամ

Ինչպես գիտենք, դա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բոլորովին էլ առաջին հանդիպումը չէ, որի նախօրեին նման ձևով սրվում է իրադրությունը։ Ակնհայտ է, որ Բաքվում կան ազդեցիկ ուժեր, որոնք հետաքրքրված չեն, թեկուզև՝ առերևույթ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացով և նման կերպ փորձում են ցույց տալ իրենց ուժն ու անհանդուրժողական դիրքորոշումը հայկական կողմերի հանդեպ։ Սակայն ես կարծում եմ, որ […]

Պատժեցին. երբ հայկական կողմը զոհեր ուներ, պարել էր սովորում անձրեւի տակ. Հրապարակ

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանի պաշտոնանկությունից։ Ասում են՝ պատճառը Ֆեյսբուքում գրած ստատուսն է եղել։ Սահմանին լարվածության օրերին, երբ հայկական կողմը զոհեր ուներ, երիտասարդ փոխնախարարն իր էջում ինչ-որ թեստի արդյունք էր տեղադրել, թե ինչպես է պարել սովորել անձրեւի տակ։ Ստատուսը հասել է մինչեւ Բաղրամյան 26, որտեղից հրահանգել են […]

Լայնամասշտաբ պատերազմի սպառնալիք. 168 Ժամ

Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ինչ-որ մեկի խամաճիկը չէ, որը չունի սեփական մոտիվացիաներ՝ ինչ-որ բան անելու համար. «Եթե նրանք որոշեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել, ապա, կարծում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված