13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը արհամարհում է

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ եթե նոր կոնֆլիկտ հասունանա Ղարաբաղի հարցով, ապա Ադրբեջանը կրկին  կարհամարհի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, ինչպես և միշտ է արել: Henaran.am-ի հետ զրույցում Մանվել Սարգսյանն ասաց, որ Ադրբեջանը շատ կախյալ երկիր է, մշտապես ունի գերտերությունների «դաբրոն» ստանալու կարիք, և հիմա էլ քանի որ այդ թույլտվությունը չկա, նաև այս պատճառով […]

«Ռադ եղեք…» /տեսանյութ/

«Ադրբեջանցիները միշտ էլ զինվել են ռուսական զենքով, բայց էն ժամանակ էլ իրենք այդ զենքերը նվիրում էին մեզ՝ թողնում ու փախնում էին: Ադրբեջանցին տանկը թողնում փախնում էր, իրենց մեջ պանիկա կար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայդուկ» ջոկատի շտաբի պետ, գնդապետ Վիտյա Հակոբյանը: Հրամանատարը վստահեցնում է, որ ռուսական զենքը մի օր հենց Ռուսաստանի դեմ կարող է կիրառվել, […]

«Բա ո՞ւմ համար ենք մենք, և որտե՞ղ է հայկական դիվանագիտությունը» (տեսանյութ)

Ազատամարտիկ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ղեկավար Գագիկ Գինոսյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է տեսակետին, թե մեր դիվանագիտական ու ռազմավարական դիրքորոշումներն ու դիվանագիտությունը պիտի փոխվեն, պիտի նախահարձակ լինենք շատ անգամ: Մանրամասները` տեսանյութում:

«Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը չգիտեն» (տեսանյութ)

«2018-ին կտեսնենք մի բան, որը ոչ ոք այսօր չի կարող պլանավորել ու կանխատեսել: 2018-ից հետո ինչ է լինելու՝ ոչ ոք չգիտի, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Կարեն Կարապետյանը: Նույն Հովիկ Աբրահամյանը մի քանի ամիս առաջ համոզված էր, որ ինքն է լինելու վարչապետ, բայց այս համակարգը նույնիսկ իշխանությունը չի հասկացել: Մի կողմից մեկը մտածում է, որ լինելով […]

Գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի չհայտարարագրված այգիներ ունի. Ժողովուրդ

Գյուղատնտեսության նախարարի աթո­ռը զբաղեցնող Իգնատի Առաքելյանը զբաղվում է ոչ միայն հանրապետության գյուղատնտեսական հարցերով, այլև խաղողագործությամբ: «Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ գյուղատնտեսության նախարարը Էջմիածնում հեկտարներով խաղողի և ընկույզի այգիներ ունի: Այս առիթով «Ժողովուրդ»-ին գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը փոխանցեց, որ Իգնատի Առաքելյանի ընտանիքն այն ձեռք է բերել մինչև նրա նախարար նշանակվելը: Մինչդեռ պաշտոնը ստանձնելիս Հայաստանի թիվ մեկ գյուղատնտեսը […]

Այդպես էլ որևէ դիտարժան տեսարանի ականատես չեղանք. Հայկական ժամանակ

Հայկական ժամանակը գրում է. «Խոսրովի արգելոցի և Արտավանի հրդեհների թեժ օրերին կանխատեսել էինք, որ կառավարության առաջիկա նիստում դիտարժան է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունը բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ: Աղետն ու դրա կանխարգելման և հաղթահարման աշխատանքներում ի հայտ եկած բացերը ենթադրում էին, որ խնդիրը կքննարկվի կառավարության նիստում, երկու նախարարները զեկուցումով հանդես կգան, վարչապետը հարցեր […]

Ով կզբաղեցնի նախագահի պաշտոնը. Հրապարակ

Հաջորդ գարնանը մի շարք կարևոր որոշումներ պիտի կայացնի իշխանությունը՝ թե ով է 2018-ից զբաղեցնելու վարչապետի, ՀՀ նախագահի, ՍԴ, ԿԸՀ, Վերահսկիչ պալատի նախագահների և ուժային կառույցների ղեկավարների, ինչպես նաև ՀՀԿ նախագահի պաշտոնները։ Միանձնյա ղեկավարի բացակայության պայմաններում այս պաշտոնների դերակատարումը մեծանում է երկրում, և դրանցից մի քանիսի միավորվելու դեպքում կարող է իշխանափոխություն, երկրի կուրսի փոփոխություն արձանագրվել։ Քանի […]

ԱՄՆ Այովա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Այովա նահանգի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը քիչ առաջ հռչակագիր է ստորագրել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը: Նշվում է, որ այսպիսով Այովան դարձել է ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Քիմ Ռեյնոլդսը ստորագրել է Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված հռչակագիրը, որով 2017 թվականի հոկտեմբերը ճանաչվում է «Հայոց […]

Ամերիկացի նախորդ համանախագահը այս նույն տեքստը դեռ 2014-ին էր հնչեցրել

Ղարաբաղյան խնդրից ու դրա կարգավորման ընթացքից պրիմիտիվ տեղեկացված մարդու համար Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունը որևէ էմոցիա չի առաջացնում։ Պատճառն առավել քան պարզ է, այդ տեքստում չկա որևէ նոր բան, որ ասվեց կամ առաջարկվեց։ Տարիներ շարունակ հենց այդ տեքստն է եղել հայտարարությունների բովանդակությունը։ Մենք կարդացել ենք, արել հետևություններ ու շարունակել ապրել և աշխատել։ Այժմ […]

Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում. Կարեն Միրզոյան

Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերին։   «ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։   Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի