Վայելուչ ժպիտները, գեղեցիկ կոստյումները և ամպագորգոռ խոստումները. պատգամավորը՝ Կառավարությունից
«Դրական փոփոխությունը հարցի ձևական կողմն են՝ վայելուչ ժպիտները, գեղեցիկ կոստյումները և ամպագորգոռ խոստումները», -խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ խոսելով Կառավարության 1 տարվա գործունեության մասին։ Վերջինս նշեց, որ որևէ դրական փոփոխություն ոչ տնտեսության մեջ, ոչ ներդրումների առումով առկա չէ։
Հարցին, թե արդյոք «Ելքը» դեմ կլինի, եթե 2018-ին ՀՀԿ-ն առաջադրի Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Ես ցանկանում եմ, որպեսզի «Հանրապետական» կուսակցությունն իշխանությունից հեռացվի ժողովրդի կամարահայտության միջոցով։ Ես չեմ ցանկանում տեսնել «Հանրապետական» վարչապետ և «Հանրապետական» կառավարություն»:
Ամեն դեպքում, Արարատ Միրզոյանի համար ցանկալի չի լինի, որ այդ թեկնածուն լինի Սերժ Սարգսյանը։ «Եթե միևնույն է՝ վարչապետի թեկնածուն լինելու է «Հանրապետական», ապա այս պահի դրութամբ գոնե լավ կլինի, որ չլինի Սերժ Սարգսյանը։ Փաստացի դա երրորդ ժամկետ է ստացվում Սերժ Սարգսյանի համար, թեև կարգավիճակի փոփոխությամբ, բայց դա անընդունելի է», – եզրափակեց նա։