27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հիասթափված. Հրապարակ

Երբ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանին հրավիրեցին Հայաստտն՝ վարչապետ աշխատելու, բոլորը գիտեին, որ Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է։ Նորանշանակ վարչապետի առաջին գնահատականները, ըստ Էության, ոչ մեկի համար գաղտնիք չէին, եւ դրանց շուրջ աղմուկն ավելի շատ պայմանավորված էր նրանով, որ իշխանության ներկայացուցիչները, որպես կանոն, խուսափում են իրերն իրենց անունով կոչել։ Ակնհայտ էր, որ Կարապետյանին հրավիրել են երկրի տնտեսությունը «փոսից հանելու» համար։ Այն փոսից, որի մեջ տնտեսությունը հայտնվել եր ՀՀԿ-ի, նրա ձեւավորած կառավարությունների, նրա վարած քաղաքականության արդյունքում։

Ակնհայտ էր նաեւ, որ նրան տրվել է այն քարտ-բլանշը, որը ժամանակին չտրվեց Երեւանի քա­ղաքապետ Կարեն Կարապետյանին. նրա հրաժարականին հսւջորդած մի քանի տարվա մեջ իրավիճակը բավականին բարդացել եր, եւ իշխող քաղաքական ուժը, կարելի է ասել, բարդ դրությւսն մեջ եր հայտնվել։ Անցավ մեկ տարի։ Առաջին ամիսների էյֆորիան, նոր վարչապետի բերած թարմությունն ու հույսերն սկսեցին նահանջել, քարտ-բլանշը՝ շագրենի կաշվի նման նվազել, իսկ խորհրդարանական ընտրություններով վերահաստատված իշխանությունը վերագտավ կորցրած ինքնավստահությունը, եւ տնտեսության վատ վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները մղվեցին երկրորդ պլան։

Եթե պաշտոնավարման առաջին փուլում եւ Կարեն Կարապետյանն էր շռայլ խոստումների ու կտրուկ փոփոխությունների հար­ցում, եւ իշխանությունն եր շռայլ նրա հանդեպ, ապա այսօր էականորեն փոխվել է իրավիճակը։ Նրան այլեւս թույլ չեն տալիս կարեւոր հարցերում միանձնյա որոշումներ կայացնել, ազատել եւ նշանակել բարձր պաշտոնյաներին։ Անգամ նրա ապագայի հարցում այլեւս հստակ ա ոչինչ չի ասվում՝ ի տարբերություն պաշտոնավարման սկզբնական շրջանի։

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ