29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀԿ-ն շատ արագ կձերբազատվի իր անառակից

Մտորումներ  «պարոն»  Բախշյանի շուրջ

Երևի բոլորն են տեղյակ այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ ոմն Արմեն Սահակյանի անպարկեշտ և անդաստիարակ պահվածքի մասին…Սույն մականունավոր միկրո-երեսփոխանն այն աստիճանի է ցածրացել,որ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Անահիտ Բախշյանի հասցեին վիավորական ռեպլիկներ է թողել, վերջինիս դիմելով՝  «Անո»-ով և  «պարոն Բախշյան»-ով…

Հետաքրքիր է,  «Ծիտ-Արմենին» ոչ ոք քաղաքավարության կանոններ չի սովորեցրել… Երևի սրանց տանը իրենց մեծերին այդպես են դիմում,ինքն էլ որոշել է այդ նույն անմակարդակ պահվածքը դրսևորել 70-ամյա կնոջ նկատմամբ…
Ասեմ,որ Գյումրիում շատ է կիրառվում “տղամարդ կին” արտահայտությունը,որով գյումրեցիները բնութագրում են շատ աշխատասեր և հասարակության մեջ ինչ-որ բանի հասած կանանց…Ես համաձայն եմ որ,տիկին Բախշյանն իրոք  «տղամարդ» կին է…

Եթե տիկին Բախշյանին վիրավորելու նպատակով կուսակցությունից կուսակցություն (ԲՀԿ-ից ՀՀԿ) թռչող  «Ծիտ-Արմենը” (մականունը միամիտ դրված չէ) միտումնավոր է “պարոն” ասել ,ապա ինքն էլ  «տիկին» է,իսկ ավելի ճիշտ՝  «ախչի»՝  «ախչի Ծիտ»-ը…

Զարմանալի էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքն իր կուսակցի անդաստիարակ և անմակարդակ պահվածքին…Այնպիսի տպավորություն էր,որ հայտարարությամբ էր հանդես գալիս Մինսկի խումբը,ով միշտ փորձում է հավասարություն դնել զինադադարը խախտող Բաքվի և հայերի միջև..Այս պարագայում Մարգարյանը հավասարություն դնեց պարկեշության և լկտիության միջև…

Հայաստանը միշտ աչքի է ընկել կնոջ և տարեցների նկատմամբ հասարակության կողմից խորը հարգանքի դրսևորումներով… Սակայն….

Հուսով եմ, որ ինքնամաքրման ուղին հռչակած ՀՀԿ-ն շատ արագ կձերբազատվի իր անառակ անդամից, ով իրեն պահել չգիտի …

Գագիկ Համբարյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ