Էսթերա Մկրտումյանը՝ Ուրուգվայում, Չիլիում և Պերուում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրով Արգենտիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի հանրապետությունում և Պերուի հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»,-ասված է նախագահի ստորագրած հրամանագրում:
Էսթերա Մկրտումյանը Արգենտինայում ՀՀ դեսպան էր նշանակվել 2017-ի փետրվարին:
Ծննդյան տարեթիվը և վայրը
Ծնվել է 1976թ. ապրիլի 21-ին` ք.Երևանում
Կրթությունը
1993-1998թթ. Իսպաներեն և անգլերեն լեզուների բանասիրության ամբիոն, Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
Աշխատանքային գործունեությունը
2013-2017թթ. Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոս
2012-2013թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության Եվրաինտեգրման և միջխորհրդարանական հարաբերությունների բաժնի վարիչ
2003-2013թթ. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար
Հայաստան-Իսպանիա, Հայաստան-Պորտուգալիա ՀՀ ԱԺ պատգամավորական բարեկամության խմբերի քարտուղար
2002-2012թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության գլխավոր մասնագետ
1999-2002թթ. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության առաջատար մասնագետ
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար
ՀՀ պետական ծառայության դասային աստիճաններ
ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական
Պարգևներ
2012թ. ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Օտար լեզուներ
Իսպաներեն, ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակը
Ունի դուստր