27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ելքն» այդ սցենարին էլ է պատրաստ (տեսանյութ)

«Մենք չենք ձգտել ու չենք ձգտում լինել միակ ընդդիմադիր ուժը, բայց ամեն դեպքում ժամանակը կգա, մենք կտեսնենք, թե «Ծառուկյան» դաշինքն ինչպես է կողմնորոշվում, բայց քաղաքական դաշտում մենք պատրաստ ենք ցանկացած զարգացումների»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ի պատասխան հարցին, թե պատրաստ են արդյոք լինել միակ ընդդիմադիր ուժը խորհրդարանում, եթե «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի իշխանության հետ:

Հիշեցնենք, որ նման սցենարը չի բացառվում և «Ծառուկյան» դաշինքի, և ՀՀԿ-ի կողմից: Երեկ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թեկուզ կոալիցիան կատարում է իր առջև դրված նպատակները, բայց ամեն դեպքում քաղաքականության մեջ ոչինչ երբեք չի բացառվում:

Հարցին, չեն զարմանա, որ ներկայումս  իրեն ընդդիմադիր հայտարարած քաղաքական ուժը միանա կոալիցիային, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Մենք սովորաբար միշտ մի քանի սցենարներ ենք նախատեսում, վերլուծություններ ու քննարկումներ կատարում բոլոր սցեանարներով»:

Ինչ վերաբերում է խորհրդարանում «Ելքի» ու «Ծառուկյան» խմբակցությունների համագործակցությանն, ապա պատգամավորը նշեց, որ սկզբունքային հարցերի, տարբեր նախաձեռնությունեի շուրջ լինում են համատեղ որոշումներ ու աշխատանք:

Իսկ համարում է նրանց ընդդիմադիր հարցին,  «Ելք» խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց. «Այս պահի դրությամբ նրանք դե յուրե հայտարարված են ընդդիմություն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ