29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եվրոպայի խորհրդի քարտուղարը կոչ է արել Ադրբեջանի դեմ դատական գործ սկսել

Եվրոպայի խորհրդի քարտուղար Թյորբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի դեմ աննախադեպ դատական գործ սկսել՝ չնայած ՄԻԵԴ որոշման՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հրաժարվելու համար։

Հայտնի է, որ 2013թ. հակակառավարական ցույցերի կազմակերպման մեղադրանքով կալանավորված ընդդիմադիր գործիչ Իլգար Մամադովի գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ նրան ազատազրկել են երկրի իշխանություններին քննադատելու համար: Սակայն Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է Մամադովին ազատ արձակել:

Եվրոպայի խորհրդի դեսպանների նիստում իր ելույթի ժամանակ Յագլանդը նա կոչ է արել դատական պարզաբանումներ սկսել, գրում է The Guardian-ը։

«Մենք չենք կարող Եվրոպայում քաղբանտարկյալներ հանդուրժել, ինչպես նաև չենք կարող հանդուրժել մի իրավիճակ, որում Ադրբեջանը շարունակում է Մամադովին զրկել ազատության իրավունքից, ինչը հակասում է բարձրագույն դատարանի վճռին: Ժամանակն է, որ Ադրբեջանը լուրջ մտածի Եվրոպայի խորհրդի անդամ լինելու շրջանակում ստանձնած պարտավորությունների ու դրանք իրագործելու մասին»,-ասել է Յագլանդը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ