26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ. «Հրապարակ»

Արտաշատի ընտրություններում «զադնի» չդնելու, ամեն կերպ իրենց թեկնածուին քաղաքապետ դարձնելու Աբրահամյանների նկրտումները կանխվել են նախագահականի կողմից. Արգամ Աբրահամյանին հրավիրել են Սերժ Սարգսյանի մոտ, որից հետո Արտաշատում ընտրությունների մասով այլևս լռություն է: Չնայած պնդմանը, որ Արգամը խիստ տպավորված է դուրս եկել նախագահի մոտից, ըստ որոշ աղբյուրների, նեղ միջավայրում ասել է․ «Ես էն օրերին ՀՀԿ ցուցակով հորս […]

Սամվել Կարապետյանի «անակնկալը». «Ժամանակ»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը հայտարարել է, որ առաջիկա հեռուստամարաթոնի ժամանակ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մեծ անակնկալ է խոստացել՝ չմանրամասնելով, թե խոսքն ինչ անակնկալի կամ ինչ գումարի մասին է:  Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրերի հիմնական դոնորն է և նրա վարչապետության ֆինանսավորողը: Հաջորդ ամիս Սամվել Կարապետյանի անակնկալը ևս […]

Էրդողանը մեկնում է Ուկրաինա

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  պաշտոնական այցով մեկնելու է Ուկրաինա: Թուրքական «Dogruhaber» լրատվամիջոցը, հաղում անելով Թուրքիայի նախագահականին, նշում է, որ Էրդողանը Ուկրաինայում կմանսկացի Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհդր 6-րդ ժողովին: Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի,  խորհրդարանի նախագահ Անդրեյ Պարուբիի, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ: Էրդողանը նաև հանդիպում կանցկացնի Ուկրաինայի թուրքերի հետ: […]

Ի՞նչ է անելու «Ելքը»՝ մարտահրավերն ընդունելով

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց, որ ընդունում են ՀՀԿ-ի կողմից նետված մարտահրավերը: Երեկ իր ու ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև, հիշեցնենք, միջադեպ էր եղել. Գեղամյանը բռունցնքերով հարձակվել էր Փաշինյանի վրա՝ վերջինիս խոսքով: Henaran.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում Փաշինյանի այս հայտարարությունը, ի՞նչ են անելու՝ ընդունելով […]

Արմավիրի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արմավիրի մարզում օգոստոսի 4-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզպետը նախ անդրադարձել  է հոկտեմբերի 1-ի դրությամբ գյուղատնտեսական մթերքների արտադրության համեմատական ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ, բացառությամբ հացահատիկի և հատիկաընդեղենի, մնացած բոլոր մշակաբույսերի արտադրանքի ծավալների մասով դրական աճ է արձանագրվել: Վարչապետը […]

ՀՀ վարչապետը և Բելառուսի արդյունաբերության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին: Վարչապետ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը: Վիտալի Վովկը, համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ, արդյունավետ է գնահատել այսօր տեղի ունեցած Եվրասիական գործընկերության […]

Վարչապետն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ վարչապետը նշել է, որ պետք չէ բավարարվել տնտեսական համագործակցության ոլորտում ձեռք բերածով, և անհրաժեշտ է շարունակել ակտիվ աշխատել՝ առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ […]

Հումորով եմ վերաբերում. Բաղդասարյանը՝ Փաշինյանին

 «Երեկ խմբակցության անունից մենք տարածել ենք մեր կարծիքը նման երևույթների նկատմամբ, բայց քանի որ հայտարարվել է, որ չի եղել, նորից համաձայնեցրեցի, որ նույնը կրկնեն այսօր և տարածեն»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան «Ելքի» մեղադրանքներին, թե ՀՀԿ-ից այդպես էլ ոչ մի քննադատական հայտարարություն չեղավ: Հիշեցնենք, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ […]

Նվերը՝ բուռն քննարկման առիթ Գյումրիի ավագանու նիստին /ֆոտո, տեսանյութ/

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստն էր, բոլորին հետաքրքրում էր  օրակարգի 9-րդ կետը, որը մի քանի օր է   քննարկվում էր սոցիալական հարթակում: Խոսքը վերեբերում էր  Գյումրիում նոր արձաններ տեղադրելուն: Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հայտարարեց, թե Սամվել Բալասանյանն առաջարկում է վերջերս հիմնանորոգված Գյումրու Աբովյան ճեմափողոցում տեղադրել գյումրեցի անվանի ու ճանաչված մարդկանց արձանները, ինչի համար ավագանու […]

Վարչապետը Samsung ընկերության փոխնախագահի հետ քննարկել է Հայաստանում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող ախատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ: Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի