Կռիվ կինո. Ժամանակ
Նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, ընդդիմությունը որոշեց մասնակցություն չցուցաբերել։ Իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ-ից միայն 6 համայնքում է թեկնածու առաջադրվել թեեւ 10 մարզերի մոտ 70 համայնքում ընտրություններ են։ Դրանց թվում են նաեւ մի քանի խոշոր քաղաքներ։
«Ելք»–ը հայտարարել Է, որ բավական լուրջ է վե– րաբերվում ՏԻՄ ընտրություններին, դրա համար էլ որոշել է չմասնակցել ընտրություններին՝ գնահատելով իր ռեսուրսները։ Արդյունքում՝ ԲՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել Կոտայքի մարզի Ակունք, Ջրվեժ, Շրրակի մարզի Ախուրյան, Անի, Սյունիքի մարզի Սիսիան եւ Վայոց ձորի Արենի համայնքներուն ԲՀԿ-ական թեկնածուները պնդում են, որ առաջադրվել են իրավիճակ փոխելու համար, քանի որ հնարավոր չէ «կինոն միշտ նույն դերասանով նայել»։
«Մի կոդմից ՀՀԿ թեկնածուն վարչական լծակներ ունի, ռեսուրսներ ունի ընտրությունների ժամանակ եւ օգտվում է դրանցից, մյուս կոդմից էլ իրենց համար վնաս է, որ իշխանության ներկայացուցիչ են։ Մի քանի իշխանության ներկայացուցիչ կա, տեսնենք՝ ոնց կլինի։ Բոլորս էլ մրցակցային պայքարի ենք գնում»,- ասաց Անի համայնքում առաջադրված ԲՀԿ-ական Հակոբ Աղաբեկյանը:
Նշենք, որ Անի համայնքում խոշորացվոդ համայնքի ղեկավարի պաշտոնի համար 6 թեկնածու է առաջադրվել, որոնցից 2-ը ՀՀԿ-ական են, մեկը ԲՀԿ-ական, մնացածը անկուսակցական ինքնաառաջադրումներ են։
«Ես գնում եմ պայքարի՝ հանուն արդարության եւ հանուն համայնքի լավ ղեկավար ունենալու։ Եթե լավ ղեկավար ունենայինք, չէինք մասնակցի ընտրություններին եւ չէինք պայքարի, այլ կօժանդակեինք։ Ինչքան էլ կավ կինո լինի, 15 տարի նույն դերասանով չի նայվում էդ կինոն։ Մենակ «Մենք ենք, մեր սարեր»-ն է այդպիսի կինո, բայց էն էլ միջին դերասաններն են լավը, դրա համար է նայվում»,- նշեց Աղաբեկյանը՝ անդրադառնալով կարծիքներին, թե այս ընտրություններին էլ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ համաձայնեցված է գործում։
Անդրադառնալով խոշորացման գործընթացին՝ Աղաբեկյանը նշեց, որ դեռ պարզ չի, թե ինչ արդյունք կտա այս գործընթացը։ «Սահմանամերձ համայնքներ են, սարսափելի վիճակում։ Ոռոգման ջուրը քթների տսսկ, այգիները չորանում են։ Ցանկացած գործընթաց էլ՝ լինի խոշորացումը, թե ուրիշ բան, դրական կլինի, եթե թեկնածուն, ղեկավարը պայքարի իր ծննդավայրի, համայնքի համար։ Իսկ եթե պայքարի միայն իր ընտանիքի, իր մտերիմների համար, առկա վիճակը կստացվի։ Դրա համար պետք է սպասել, տեսնել, թե ով է ընտրվելու, եւ ինչ գործելաոճ է որդեգրելու»,– ասաց ԲՀԿ- ական թեկնածուն։
Ախուրյան համայնքում էլ առաջադրված ԲՀԿ-ական թեկնածուն Կարեն Սերգոյանն է։
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: