«Հայաստանի գլխավերևում սև ամպեր են կուտակվում»
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը չի կարծում, որ կարևորություն ունի, թե ով է 2018 թվականի ապրիլից հետո լինելու վարչապետ երկում: Henaran.am-ի հետ զրույցում Մանուչարյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ համակարգային իմաստով բարեկեցիկ կյանք փնտրելու, շահը հետապնդլելու մեջ են գտնվում: «Դա սկզբունքային հեռանկար չի պարունակում իր մեջ: Բայց քանի որ փոփոխությունը Հայաստանին անհրաժեշտ է, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ շանս ունի պահպանել իրեն»,-նկատեց նա:
Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ Հայաստանի գլխավերևում սև ամպեր են կուտակվում: «Ես զգուշացրեցի, որ միջազգային որոշ կառույցներ սկսելու են երկրի ղեկավարներից երկրի գումարներ վերցնել և դա չեն վերադարձնելու ժողովուրդներին: Դա գնալու է տարբեր կազմակերպությունների պահեստներ:
Բայց Սերժ Սարգսյանը մի բան կարող է անել հեռանալուց առաջ, օրինակ՝ կարող է ազատել քաղբանտարկյալներին, հավասար պայմաններ ստեղծել տարբեր ոլորտներում, այսինքն՝ իրական ելքերից խոսել»,-եզրափակեց նա: