08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տրենդը՝ ոնց ենք գնում, որոշ չափով բավարարում է. վարչապետ

«ՀՀ քաղաքացու վիճակը որքանով է փոխվել, դուք գո՞հ եք արդյունքներից, թե՞ ոչ»,-այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին Կարեն Կարապետյանին հարցրեց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Վարչապետն ասաց, որ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել գյուղատնտեսության, էկոնոմիկայի, տարածքային զարգացման ոլորտներում ինչ արդյունք է գրանցվել, մակրոտնտեսական թվեր են նաև ընդգրկված: Նա նաև հավելեց, որ նախարարները սեպտեմբերին հանդես կգան ասուլիներով: «Մենք ձեզ ներկայացրել […]

Հորդորու՛մ ենք զերծ մնալ անհիմն հայտարարություններ կատարելուց և մամուլով անլուրջ խոսակցություններ տարածելու գայթակղությունից

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված հրապարակման հետ կապված տեղեկացնում ենք, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հասարակական տրանսպորտի թանկացման մասին պնդումներն էլ ուղղակի անլուրջ խոսակցություններ են։ Հերթական անգամ տեղեկացնում ենք, որ ներակայումս Երևանի քաղաքապետարանը շարունակում է ակտիվորեն աշխատել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ուղղությամբ, որն ամբողջապես հանրային գործընթաց է, և մեր հանրությունը հնարավորություն […]

Լևոն Մկրտչյանը չի պատրաստվում հրաժարական տալ (տեսանյութ)

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը չի պատրաստվում հրաժարական տալ. այս մասին նա նշեց Henaran.am-ի հարցին ի պատասխան: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պահանջում է նախարարի հրաժարականը՝ հաշվի առնելով, որ Հրազդանի քաղաքապետի որդին, ով աղմկահարույց պատմության մեջ էր հատնվել, պարգևատրվել է գերազանցության մեդալով: Նախարարը հորդորեց չխառնել երևույթները:

Վերջին շրջանում ակտիվացել են հայ-չեխական հարաբերությունները․ ՀՀ նախագահ

Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել […]

Հենց այց ունենամ, գնալու եմ Ամստերդամ. վարչապետ

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային ժողով-Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ վարչապետի պաշտոնավարման մեկ տարում արևմտյան երկրներից ՀՀ ներդրումների ներգրավելու մասին խոստումներ են եղել, սակայն ոչ մի պաշտոնական այց չի եղել: «Հիմա արձանագրել ենք ձեր պաշտոնավարման մեկ տարին, դուք կասեք ձեռքբերումները, ինձ հուզում է, թե որ այս մեկ տարում չեք այցելում արևմտյան երկրներ, բայց […]

«Հանրապետականների մոտ գեղական կարգով հարցերը լուծելու սովորություն է ձևավորված եղել»

Երևանի ավագանու նիստին «Ելք» և ՀՀԿ խմբակցությունների միջև բախման պատճառն այն էր, որ«Ելք»-ի աշխետելաոճին «Հանրապետականը» սովոր չէ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ «Նախկինում, ըստ երևույթին, լուրջ քննարկումներ չեն եղել, և Հանրապետականների մոտ գեղական կարգով հարցերը լուծելու սովորություն է ձևավորված եղել, որին մերոնք փորձում են վերջ տալ։ Սա անսովոր ռեակցիա է առաջացրել […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Իսրայելի Կնեսեթի խորհրդարանական պատվիրակությունը

Սեպտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսրայելի խորհրդարանական պատվիրակությանը՝ Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան – Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի և փոխխոսնակ Յոել Խասսոնի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ Իսրայելի հետ բարեկամության խմբի նախագահ Գագիկ Մինասյանը և «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատվում է […]

Գերմանիան մտադիր է Թուրքիային ներառել «անվտանգության ռիսկ» ներկայացնող երկրների ցանկում

Գերմանիայի կառավարությունը իր երկրի շահերի տեսանկյունից վտանգավոր է համարում Թուրքիայի հետախուզական ծառայության գործունեությունը: Այս մասին գրում է  թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ գերմանական «Tagesschau.de» լրատվակայքին հղումով: Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է Թուրքիան ներառել այն երկրների ցանկում, որոնք «հատուկ անվտանգության ռիսկ» են ներկայացնում Գերմանիայի պետական գաղտնիքները կրող հետախուզական մարմինների աշխատակիցների համար: «Անվտանգության ռիսկ» է համարվում նաև […]

Ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք. ՀՅԴ-ը՝ ԲՀԿ-ի կոալիցիա մտնելուց (տեսանյութ)

«Քաղաքականություն է, բնականաբար, ոչինչ չի բացառվում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ ի պատասխան հարցին, թե պատրաստ են կոալիցիա ընդունել կոալիցիոն նախկին գործընկերոջը՝ ԲՀԿ-ին: «Ժամանակը կգա, բոլոր հարցերի պատասխանը կստանաք: Այսօրվա կոալիցիան իր գործառույթներն իրականացնում է: Խորհուրդ կտամ՝ ջուրը չտեսած մի՛ բոբիկացեք, որովհետև հնարավոր է, որ ջուրը ձեր սպասած ջուրը […]

«Ասել, որ Ագրամունտը չի փորձի տարբերակ գտնել, սխալ կլինի» (տեսանյութ)

Հոկտեմբերի 9-ին մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Henaran.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե արդյոք մտահոգություններ կան, որ 102 հոգին հնարավոր չլինի ապահովել, որպեսզի  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականն ապահովվի: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ասել, թե Ագրամունտը ոչինչ չի ձեռնարկի, որպեսզի սա չլինի, դժվար է:  Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հենց առաջին օրը նիստի բացումից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի