17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ-ը տղամարդկությունը փորձելու վայր չէ, դրա համար շատ այլ վայրեր կան

Սա ոչ մեկի տղամարդկությունը փորձելու վայր չի, դրա համար շատ վայրեր կան. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Ծառուկյան » խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նշենք, որ քննարկվում է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը:

Պատգամավորը շեշտեց, թե առաջարկում են հարցը քննել, սակայն ոչ մի իրեղեն ապացույց չկա, պատգամավորներից մեկը հպարտանում է, որ ինքը բռնցքամարտի չեմպիոն է, ու եթե նա ծեծի ենթարկեր որևէ մեկին, տուժածը հիվանդանոցում կհայտնվեր, իսկ Փաշինյանն էլ, ինչպես Գևորգ Պետրոսյանն ասաց, մաքրազարդողական իր քայլով է հպարտանում:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեղեն ապացույց չկա, սակայն կան վկաներ, մասնավորապես հենց Պետրոսյանի կուսակից ու նույն խմբակցության պատգամավոր Նապելոն Ազիզյանը, ով, ի դեպ, հեռացավ նիստից, երբ քննարկվում էր այս հարցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ