04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս քաղաքական ուժերը կամ արհամարհում են, կամ թեկնածուներ չունեն

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ ՀՀԿ-ի շանսերը բավական բարձր է այստեղ:

«Քաղաքական շատ ուժեր շատ են խոսում մրցակցության մասին, ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն երբ ժամանակը գալիս է, նրանք արհամարհում են այդ ընտրությունները, կամ չեն կարևորում կամ չունեն թեկնածուներ, որպեսզի կարողանան արդար մրցապայքարում պատշաճ մրցակցություն ապահովել»,-ասաց Շարմազանովը:

Նիստի ժամանակ, նրա տեղեկացմամբ, քննարկվել են նաև առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ քառօրյայի աշխատանքները, տարբեր վերահաժողովներում պատգամավորների գործունեությունը և այլ հարցեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ