15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սա կրակոց էր նաև համանախագահների ուղղությամբ

 «Վերջին տարիների ընթացքում սա առաջին համատեղ հայտարարությունն էր, որն ընդունվել է ոչ միայն համանախագահների, այլ բանակցող կողմերի ԱԳՆ-երի կողմից»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Ժնևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին: Նա նկատեց, որ պայմանավորվածություն է եղել, որ շփման գծում լարվածությունը պետք է թուլացնել, և սրանք միայն ու միայն այն բովանդակային պայմանավորվածություններն էին, որ ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում: Սակայն, հիշեցնենք, այսօր հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել:

Շարմազանովը նկատեց՝ այս կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, թե որն է իր խոսքի արժեքը, որ նա չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորվածությունները, որ ընդունել էր Ժնևում:

ՀՀԿ խոսնակը գլուխ խոնարհեց բոլոր հերոսների ու այսօրվա զոհի առջև՝ ցավակցելով զինվորի ընտանիքի անդամներին: «Գոնե հիմա պիտի արձագանք լինի միջազգային հանրությունից՝ ուղիղ ու հստակ»:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի մեղադրանքներին, թե նախագահ Սարգսյանը հանդիպման մանրամասները ներկայացրել է Ժնևի հայ համայնքի հետ հանդիպմանն, ապա ԱԺ փոխնախագահը դրանք որակեց որպես իրականության հետ կապ չունեցող, անհեթեթ հայտարարություններ: «Նախագահը Ժնևի հանրության հետ հանդիպման ժամանակ ասել է այն, ինչ մենք միշտ ասում ենք, նախագահի հայտարարությունը նորություն չէ, և դա ժնևյան պայմանավորվածությունների մանրամասների հետ ոչ մի աղերս չունի: Ադրբեջանական կողմը ոչ մի ասելիք չի ունեցել, նրանք ընկալման խնդիր ունեն, հակառակ դեպքում նման հայտարարություններ չէին անի:

Մենք հստակ ենք մեր դիրքորոշումներում՝ առաջաընթաց ապահովելու համար Ադրբեջանը պետք է ոչ թե կրակի, այլ կառուցողական լինի, եթե ուզում են կողմերն ու համանախագահները լուրջ առաջընթաց ապահովել, բոլորս պետք է գիտակցենք, որ առանց Արցախի աջակցության հնարավոր չէ ակնկալել լուրջ բանակցային առաջընթաց: Առանց Արցախի ժողովուրդի ոչ ոք իրավասու չէ որոշել նրա ճակատագիրը»: 

Խոսելով ամերիկացի նախկին համանախագահների հայտարարությունների մասին, թե պատերազմի լարված իրավիճակ կա հիմա, և կողմերի մոտ էլ չկա համաձայնության ու փոխզիջումների ձգտում՝ նա նշեց. «Դիվանագետին հատուկ հավասարության նշան է դրել պարոն Ուորլիքը ու կոռեկտություն է ցուցաբերել, բայց ով ով պարոն Ուորլիքը շատ լավ գիտի՝ ով է իսկական խոչընդոտողը բանակցությունների առաջաընթաը: Այսօրվա կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությունների»:

Լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀ-ն որևէ նոր փաստաթուղթ Արցախի շուրջ չի քննարկում:

«Իսկ ժնևյան հանդիպման դրական կետն այն է եղել, որ հանդիպելն ավելի լավ է, քան չհանդիպելը: Արձանագրվեց ոչ միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրացում, այլև դրանց միացավ Ադրբեջանը, իսկ հիմա նա փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից այդ կրակոցով: Այս կրակոցը ոչ միայն հայաստանյան ու արցախյան կողմերի դեմ էր, նաև այն հայտարարության դեմ էր, որին միացել է Ադրբեջանը: Սա իմ մասնավոր կարծիքն է»,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ