29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ներվայիններին խնդրում ենք չկարդալ. Հայկական Ժամանակ

«Այդ ամեն ինչին պետք է վերաբերվել համբերատար»,֊ նախօրեին Գյումրիում պատասխանելով լրագրողների՝ թանկացումներին վերաբերող հարցերին, ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ընդ որում, «համբերատար» բնորոշումը գտնելու համար վարչապետը ահագին մտածեց։ Թե որքանով է թանկացել կյանքը վերջին շրջանում, դեռ պաշտոնական գնահատական չկա։ ՀՀ ազգային վիճա­կագրական ծառայաթյունը հոկտեմբերին տեղի ունեցած գնաճը կարձանագրի հաջորդ ամիս միայն։ Ըստ վարչապետի Հայաստանում թանկացել են կարագը, բենզինը, մսամթերքը։

«Օրինակ, կարագը թանկացել Է 50 տոկոսով մեկ տարվա մեջ, երբ որ միջագգային շուկայում 87 տոկոս է թանկացել։ Մենք ի՞նչ պետք է անենք։ Մենք չենք կա­րող այդ գները զսպել»,– ասել է վար­չապետը։ Ոչինչ ասել չես կարող՝ կարագը իրոք միջագգային շուկայում թանկացել է, եւ «մենք» այդ թանկացումը զսպել չենէ կարող։ Բա բենզի՞նը։

Լրագրողի հարցին, թե բենզինի թանկացումը արդյոք պայմանավորվա՞ծ է նավթի գնի աճով, վար­չապետը պատասխանում է՝ այո։ Իսկ երբ հիշեցնում են, որ ժամանակին ասում էին, թե բենզինի գնի մեջնավթի գնի տեսակարար կշիռը չա­փազանց փոքր Է, եւ նավթի գնի փոփոխությունը գրեթե չի ազդում բենզինի գնի վրա, Կարեն Կարապետյանը իրեն հատուկ ոճով հարցնում Էր «ո՞վ ասաց»։

Ասաց ՀՀ տնտեսա­կան մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Ասաց 2015 թվականի դեկտեմբերի 17-ին։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տայիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է՝ 5-8 տոկոս։ Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում եւ այլն»,– հայտարարել էր Շաբոյանը։ Դա այն ժամանակ էր, երբ աշխարհում նավթը էժանացել էր 40 տոկոսով, իսկ Հայաստանում բենզինը շատ քիչ էր էժանացել։ Այն, ինչ հիմա տեղի է ու­նենում Հայաստանում բենզինի գնե­րի հետ, ոչ մի կերպ չի տեղավորվում Շաբոյանի առաջ քաշած «կոնցեպցիայի» շրջանակներում։ Աշխարհում նավթի 10 տոկոս թանկացումը հանգեցրել է Հայաստանում բենզինի 10 տոկոս թանկացմանը։ Շաբոյանի «կոնցեպցիայի» համաձայն պետք է թանկացած լիներ ընդամենը 0.5-ից 0.8 տոկոսով։

Բայց տվյալ դեպքում կարեւորը վարչապետի ու ՏՄՊՊՀ նախագահի խոսքերի ու պնդումների հակասությունները գտնելը չէ։ Խնդիրն այն է, թե այնուամենայնիվ ինչու է թանկացել բենզինը։ Բենզինի հիմնական մասը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից։ Մոտ 4 տարի աոաջ կնքված պայմանազրով Հայաստանին ռուսական բենզինը մատակարարվում է քվոտայով արտոնյալ գներով, կամ, պայմանա­կան ասած, Ռուսաստանի ներքին գներով։ Ռուսաստանում բենզինը նույնպես թանկացել է։ Օրինակ, հունիսին Մոսկվայում «Ռեգուլյար» տեսակի բենգինի մեկ լիտրը արժեր 37.7 ռուբլի, երեկվա դրությամբ 37.8ռուբլի։ Թանկացումը 0.3 տոկոս է։ ՌԴ-ում թանկացել է 0.3 տոկոս, Հա­յաստանում 10 տոկոսից ավելի։

«Մենք ի՞նչ պետք է անենք։ Մենք չենք կարող այդ գները զսպել» արտահայտությունը տվյալ դեպքում, մեղմ ասած, տեղին չէ։ Հայաստանին քվոտայով մատակարարվող բենզինը մատակարարվում է«Ռոսնեֆտ Արմենիա» ընկերությանը, որի միակ սեփականատերը ռուսա­կան «Ռոսնեֆտն» է: Վերջինս ստա­նում է բենզինը արտոնյալ գներով եւ վաճառում մյուս ընկերություններին ավելի թանկ, ըստ իր քմահաճույքների. որովհետեւ մոնոպոլիստ է։

«Մենք ի՞նչ պետք է անենք»։ Վար­չապետը պետք է ջղայնանա, հանձնարարի ՏԱՊՊՀ նախագահին ստուգել այդ մոնոպոլիստին, բացահայտի խախտումները, խս­տագույնս պատժի եւ այլն։ Բայց թե վարչապետի եւ թե առավել եւս ՏՄՊՊՀ նախազահի համար այդ մոնոպուիստը «սուրբ կով է», նրան կպչել չի կարելի։

Հայաստանում գների բարձրա­ցումները միջագգային շուկայի գնե­րով պայմանավորելը հեշտ է, բայց նաեւ անհեռանկար։ Նման դեպքերում միշտ հայտնվում է մեր սիրելի «կինդեր սյուրպրիզը»՝ Աամվել Ալեքսանյանը յուր շաքարով։ Սեպտեմ­բերին ՀՀ ԱՎ ծառայությունը արձա­նագրել է, որ անցած տարվա սեպ­տեմբերի համեմատ շաքարը ՀՀ-ում թանկացել է 3.4 տոկոսով։ Կռահեք, թե շաքարի գնի հետ ինչ է տեղի ունեցել միջագգային շուկայում։ Ներվայիններին առաջարկում ենք չկարդալ… Այս տարվա սեպտեմբե­րին անցած տարվա սեպտեմբերի համեմատ շաքարը միջագգային շուկայում էժանացել է մոտ 33 տոկո­սով։ Հուսով ենք ներվայինները սա չկարդացին։ Իսկ մյուսները, ինչպես նախօրեին հորդորեց վարչապետը, «այս ամենին պետք է վերաբերվեն … համբերատար»։

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ