09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ չնայած այն հանգամանքի, որ բավական աշխատանք է կատարվել, բազմաթիվ համատեղ ձեռքբերումներ կան, […]

ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը դատապարտել է Tesla ընկերության հիմնադրի այցը Թուրքիա

«Հայ դատի» հանձանախումբը (ANCA) դատապարտել է ավտոմեքենաների համար Էլեկտրական շարժիչներ արտադրող ամերիկյան «Tesla» ընկերության հիմնադիր Էլոն Մասքի այցը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Աթաթուրքի  դամբարան: «Timeturk» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ANCA-ն նաև դատապարտել է այն հանգամանքը, որ Մասքը սոցցանցում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա կանգնած էր Էրդողանի կողքին: Միջանկյալ նշեք, որ Թուրքիա մեկնած Մասքը […]

Կարևորում ենք ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը․ Է․ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով․   Ուրախ եմ կրկին Երևանում ողջունել իրանցի գործընկերորջս, իմ լավ բարեկամ Մոհամմադ Ջավադ Զարիֆին։ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։ Մեր երկրների ղեկավարների միջև հաստատված են ջերմ, […]

Հայ-իրանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են

Նոյեմբերի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեն բարիդրացիական, բազմաբովանդակ և փոխշահավետ հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա։ Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշեց, որ […]

Պետք է օգտվել ԵՄ համաձայնագրի ընձեռած հնարավորություններից. Թևան Պողոսյան

«Հարցն այն է, թե ՀՀ կառավարությունը, իշխանությունները, քաղաքացիները, Ազգային ժողովը որքան պահանջատեր են լինելու, օգտվելու եղած հնարավորություններից, որ ընձեռում է  ՀՀ-Եմ պայմանագիրը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր  Թևան Պողոսյանը: Փորձագետը ընդգծեց՝ ինքը կասկած չուներ, որ համաձայնագիրը կստորագրվի: «Ես այս պայմանագիրը կանվանեի արդիականացման օրակարգ՝ մարդու […]

Հայաստանն ու Իրանը լավ հարեւաններ են․ Իրանի ԱԳ նախարար

Այսօր՝ նոյեմբերի 28-ին՝ Հայաստան է ժամանել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են բազմաթիվ ուղղություններով։  Նա նշել է, որ Իրանն ու Հայաստանը լավ հարեւաններ են։ «Իրանի եւ Հայաստանի միջեւ ակտիվ կապերը վերջին տարիներին զարգանում են քաղաքական, տնտեսական, էներգետիկայի […]

«Հայ-ռուսական հարաբերություններն իրապես դաշնակցային բնույթ են կրում». Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Մարինյան պալատում նոյեմբերի 27-ին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները եւ պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: «Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ կրում են իրապես դաշնակցային բնույթ»,- ընդգծել է […]

Սա պատվեր է. Սամվել Բաբայանը ազատազրկվեց/տեսանյութ/

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս մասին վճիռ կարդաց դատավոր Արշակ Վարդանյանը: Բաբայանը կրկին ընդգծեց, որ սա պատվեր է և ինքը իրեն մեղսագրված հանցանքների հետ կապ չունի: Հրապարակվեց գործով մյուս ամբաստանյալների վճիռը. Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք […]

Մոսկվան հայկական հողերի հաշվին կփորձի սիրաշահել Ադրբեջանին /տեսանյութ/

«Մինչև մյուս տարվա մարտ-ապրիլը լայնամասշտաբ գործողությունների հավանականությունը քիչ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Քաղաքագետի խոսքով իրավիճակը կապվում է Պուտինի ընտրությունների հետ, ում այս պահին բախումը ձեռնտու չէ: «Ռուսաստանը հայկական հողերի հաշվին կփորձի սիրաշահել Ադրբեջանին»,-նկատեց քաղաքագետը և հմնավորեց խոսքը: Մանրամասները` տեսանյութում:

Սա Ադրբեջանի կողմից ահազանգ է. 168 Ժամ

Թերթը զրուցել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:  -Պարոն Աբրահամյան, նոյեմ­բերի 24-ին Բրյուսլում ստորագրվեց Հայաստան–Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը, որում նաև աջակ­ցություն է հայտնվում ՄԽ շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Սա ի՞նչ նշանա­կություն կունենա ԼՂ խնդրի լուծման հարցում։ -Եվրամիության դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում մինչ համաձայնագրի ստորագրումն էլ հստակ էր, դրա մասին բազմիցս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի