19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ֆորսմաժորային իրավիճակ է պետք, որ ժողովուրդը մի հատ ցնցվի

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ եթե Հայաստանը ժողովրդարավական երկիր լիներ, արտախորհրդարանական և ընդհանրապես ընդդիմության վիճակը լրիվ այլ կլիներ: «Եթե կուսակցությունը նորմալ ֆինանսավորվեր, հետապնդման չենթարկվեր, իշխանությունները կուսակցության ակտիվ անդամների վրա չաշխատեին, տարբեր գայթակղություններով չձգեին, մենք հնարավորություն ունենայինք տեղեկատվական աղբյուրներ ունենալ, տեղերում կկարողանայինք աշխատանք տանել ու ազդել քաղաքական պրոցեսների վրա: «Ժառանգությունն» այդ բոլորից զրկված է, հերիք չէ, հասարակությունն ինքն էլ ապատիկ վիճակում է գտնվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ եթե հիմա «Ժառանգությունն» ինչ-որ քայլեր ձեռնարկի, որպես քաղաքական ուժ ճիշտ կլինի, բայց որպես քաղաքական ակտիվ գործընթաց կազմակերպող՝ ֆալշ-ստարտի վիճակում կհայտնվեն: «Հասարակությունն այս պահին ակնհայտորեն չի աջակցի դրան: Կարծում եմ, որ ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակ է պետք, որ հայ ժողովուրդը մի հատ ցնցվի և հասկանա, թե ինչ վիճակում է գտնվում, նոր դրանից հետո քաղաքական ուժերը որոշակի քայլեր ձեռնարկեն: Ակնհայտ է նաև, որ Հայաստանում ոչ ոք միայնակ չի կարող հաջողության հասնել, այդ թվում «Ժառանգությունը»: Դրա համար որոշակի համախմբում է պետք»,-հավելեց նա:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ որքան էլ հիմա վիճակը շատ վատ է, ամեն դեպքում հասարակությունն այն վիճակում չէ, որպեսզի ընդունի այդ բողոքը, պայքարը ու ընդդիմության կողքին կանգնի: «Առավել ևս դրան խանգարեց այն, որ ընդդիմության մի մասն իշխանության հետ համագործակցելով խորհրդարանում հայտնվեց, ինչը հիասթափությունն ավելի խորացրեց: Բայց տարածաշրջանում քաղաքական պրոցեսներն այնքան դինամիկ են փոփոխվում, որ հնարավոր է, որ արտաքին գործոնների ազդեցությամբ Հայաստանում ֆորսմաժորներ առաջանան, փորձենք իրավիճակ փոխել, հակառակ պարագայում արտագաղթի տեմպերն ավելի են ուժգնանալու»,–եզրափակեց «Ժառանգության» փոխնախագահը

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ