13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սիրիան Թուրքիային և ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը իր տարածքից

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ և Ժնեւում Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար  Բաշար ալ-Ջաֆարին Թուրքիային և ԱՄՆ-ին իրենց  զորքերը Սիրիայի տարածքից դուրս բերելու կոչ է արել:

Այս մասին գրում է թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ջաֆարին նման կոչ է արել Աստանայում շարունակվող հաշտության բանակցությունների ֆոնին:

Սիրաիցի պաշտոնյան պահանջել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը անհապաղ դուրս բերեն զորքերը՝ դրանց ներկայությունը որակելով որպես բացահայտ ագրեսիա:

«Պահանջում ենք, որ օտար զորքերը անհապաղ և առանց նախապայմանների դուրս գան մեր տածածքից»,- ըստ «Hurriyet»-ի՝ ասել է Ջաֆարին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ