27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նրանք ոչինչ չեն սովորել, ոչինչ չեն մոռացել»

«Այն, ինչ տեղի ունեցավ Կարո Փալյանի հետ թուրքական խորհրդարանում, ևս մի խնդրի արտացոլումն է, որ թուրքական խորհրդարանի ներկայացուցիչներն այս տարվա մեջ, ինչպես բուրբոնների մասին էին ասում, ոչինչ չեն սովորել, բայց ոչինչ էլ չեն մոռացել»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Թուրքիայում Կարո Փալյանին ծեծելու դեպքից: «Եթե նրանք նախկինում քարերով ծեծելով սպանում էին Թուրքիայի պատգամավոր Գրիգոր Զոհրապին, այսօր պառլամենտում արդեն որերորդ անգամ հարձակվում են ու նման կերպ փորձում հարց լուծել փոքրամասնության կամ կրոնական փոքրամասնության ներկայացուցչի հետ»:

Ըստ Շարմազանովի՝ քանի դեռ Թուրքիայի ղեկավարությունը ոչ թե բանակցություններ է ցանկանում, այլ պարտադրանք, պետք է հասկանալ, որ Թուրքիան ու հանդուրժողականությունը, նաև ժողովրդավարությունը տարբեր հասկացություններ են:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուի հայտարարությանը, թե իրենք պատրաստ են վավերացնել արձանագրությունները, բայց կրկին պայմաններ դնելու դեպքում, Շարմազանովն ասաց. «Չավուշօղլուի հայտարարությունն առնվազն տարօրինակ է, անընդունելի ոչ միայն հայկական կողմի, այլև միջնորդ կողմի համար: Ցյուրիխյան արձանագրություններն առանց նախապայմանների են եղել, և դրանց ստորագրման հիմքում ընկած է եղել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման խնդիրը:

Խոսել նախապայմանների մասին իրականության խեղաթյուրում է: Թուրքիան նման կերպ ուզում է պատասխանատվությունն իր ուսերի վրայից հանել»:

Աժ փոխնախագահը հավելեց, որ «զրո խնդիր հարևանների հետ» թուրքական դիվանագիտությունը տապալվել է: «Մենք մերժում ենք  ցանկացած նախապայման, և հայ-թուրքական արձանագրությունները կապել Լեռնային Ղարաբաղի հետ այնքան տարօրինակ է, որքան մենք այդ հարաբերությունները կապենք Կիպրոսի դեօկուպացիայի հետ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ