17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Մեր քվեարկությունը տրամաբանական էր. Շարմազանովը՝ ՄԱԿ-ում քվեարկությունից

«Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մնում է բանակցությունների միջոցով կարգավորման կողմնակից»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ընդունված մարդու իրավունքների ոտնահարման բանաձևին: «Հայաստանը, որպես մի պետություն, որն ինքն է ներառված բանակցային գործընթացում, չի կարող տեսնել որևէ խնդրի լուծում առանց բանակցությունների, առանց երկու կամ միջնորդ կողմերի միջև ծավալուն քննարկումների»,-ասաց Է. Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակն ավելացրեց, որ ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունը բխում է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումից: «Մենք չպետք է մոռանանք , որ Երուսաղեմում ունենք շատ լուրջ հոգևոր ներկայություն, ունենք համայնք, ու այդ իմաստով մեր քվերակությունը տրամաբանական էր, ու բոլոր այն գնահատականնեը, թե, իբր Հայաստանը կարող էր չմասնակցել քվեարկությանը, չէին բխում ոչ խնդրի կարգավորման տրամաբանությունից, ոչ էլ Հայաստանի շահերից»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ-ն այն կարծիքին է, որ քվեարկությունը եղել է՝ առաջնորդվելով ոչ թե այս կամ այն պետության դեմ կամ օգտին, այլ առաջնորդվելով ՀՀ պետական ու հայության ազգային շահերով: Ինչ վերաբերում է Ղրիմին, ՀՀԿ խոսնակն ասաց՝ Հայաստանն, ունենալով բազմաթիվ խնդիրներ, բազմիցս կարևորել է ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Եվ այդ իմաստով մենք չենք կարող ու չպետք է անենք քայլեր , որոնք կվնասեն ինքնորոշման իրավունքին»,-ասաց Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ