ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել հայտնի հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի՝Ռոբսոնի դեմ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ռուսաստանյան РБК-ն տեղեկացնում է,որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի և նախկին ԽՍՀՄ համրապետությունների 10 քաղաքացիների դեմ,ովքեր,ըստ Վաշինգտոնի կապ ունեն քրեական աշխարհի հետ…Ըստ տեղեկությունների այդ տասնյակի մեջ են մտնում Կրասնոդարի երկրամասում բավական հայտնի հեղինակություն և գործարար Ռուբեն Թաթուլյանը,ով հայտնի է Ռոբսոն մականունով,Ալիմժան Թոխթախունովը՝ Թայվանչիկը,Զախարի Կալշովը՝Շակրո Մոլոդոյը և այլն…ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուսաստանյան երկու ընկերությունների՝ “Նովի վեկ մեդիա” և “Սպա-Օտել-Վեսնայի” դեմ ևս…Այս երկու ընկերությունն էլ պատկանում են Ռոբսոնին…
Վերը նշված անձանց Վաշինգտոնն արգելում է մուտք գործել ԱՄՆ տարածք,ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է գործնական կապեր հաստատել նրանց հետ,իսկ վերջիններիս ֆինանսական ակտիվները ամերիկյան բանկերում սատռեցվում են…
Հիշեցնեմ,որ Ռուբեն Թաուլյանը բավական սերտ կապեր ունի ռուսաստանյան և հայաստանյան քաղաքական էլիտաների հետ…Մոսկովյան որոշ ԶԼՄ-ներ հայտնում են,որ Ռոբսոնի հետ բավական մտերիմ է ՌԴ նախաագահ Վլադիմիր Պուտինը…»։