25 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սերժ Սարգսյանը ի տարբերություն Քոչարյանի չգտավ վստահելի հետնորդ»

«Վերջապես փարատվեցին որոշ ,մարդկանց կասկածները, թե Սերժ  Սարգսյանը կառաջադրի իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում:Ինձ համար դա ի սկզբանե կանխորոշված էր»,-այսօր՝ մարտի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը : Լեզվաբանի գնահատմամբ ՝ Սերժ Սարգսյանը բացթողում արեց, երբ հայտարարեց, որ այլևս որևէ պաշտոնում չի ցանկանում առաջադրվել, քանի որ Սահմանադրության փոփոխությունը այլ ենթատեքստ […]

Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Մարտի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Թուրքիայի նախագահականի աղբյուրների համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը խոսել են ռուս-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև Սիրիայի հարցով ապրիլին կայանալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ  ժողովի մասին, որն անցկացվելու է Թուրքիայում։ Նախագահները վճռականություն են հայտնել […]

Երբ ընդդիմությունը դառնում է իշխանություն, ստանում է նույն հարվածները. Գ. Սահակյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն վարչապետի շատ թեկնածուներ ունի, բայց ավելի լավ, քան նախագահ Սերժ Սարգսյանը կարող է պաշտոնավարել, ոչ մեկը չի կարող: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Ամենալավ վարչապետ կարող է լինել Սերժ Սարգսյանը»,-նշեց նա: Հարցին, թե «Քաղաքացիական պայմանագրի» կամ այլ քաղաքական ընդդիմադիր ուժերի հանրահավաքները կարող են ինչ-որ կերպ […]

2017-ին Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսով. Կարեն Կարապետյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին 2013թ. դեկտեմբերից ի վեր կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերություննեի զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը քաղաքական, մշակութային ոլորտներում և կարևորել […]

Ռոբերտ Քոչարյանը պետք է տա այս հարցերի պատասխանները. Արամ Սարգսյան

«Ինձ համար հարցերի հարցն այն է, որ մարտի մեկի առավոտյան լույսը դեռ չբացված ո՞վ հրաման տվեց օպերայի հրապարակ մտնել»,-այսօր «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ»«Ելքի» հեղինակած ԱԺ հայտարարություն ընդունելու վերաբերյալ հարցի քննարկմանն ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Այդ հարցին Ռոբերտ Քոչարյանը պետք է  պատասխանի, պետք է ասի՝ որոշել է ինքնուրո՞ւյն տալ այդ հրամանը, թե՞ դրան […]

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային […]

Հույսով եմ, որ Քոչարյանի զգացողությունը վերականգնվել է, կկարողանա ցուցմունքներ տալ. Փաշինյան

Ազգային ժողովում քննարկման դրվեց «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնված «մարտի 1-2»-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագիծը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցրեց «մարտի 1»-ի զոհերի ընտանիքների փոխհատուցում տալու մասին: Փաշինյանն ասաց, որ Գևորգ Կոստանյանն ինքն է ասել, թե ինչ-որ հատուկ կարգավորումների կամ պայմանների դեպքում այս հարցը կարող է կարգավորվել, […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա):  Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են […]

Մարուքյանը չի հավատացել Սերժ Սարգսյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը զարմանալի չէր: «Մենք դեռ մայիսից այս հարցը բարձրաձայնել ենք: Մեզ համար դա նորություն չի, ու դրանով մեզ համար ոչինչ չի փոխվել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» պայքարելու Սերժ Սարգսյանի՝ վարչապետության դեմ, նա պատասխանեց. «Մենք խորհրդարանական ուժ […]

Կան մարդիկ, որոնց հետ ես չեմ կանգնի մի հարթակի վրա. Մարուքյան

«Ելք» դաշինքի անդամ երեք ուժերն էլ գտնում են, որ անթույլատրելի է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում ղեկավարի, բայց թե ինչպես պայքարել, դրա վերաբերյալ կոնսենսուս չկա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելքի» անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը: «Դաշինքը շարունակելու է գործել իր հուշագրի շրջանակներում այնպես, ինչպես գործել է մինչ օրս: Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի