27 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Իրանի նախագահը մեկնել է Թուրքիա

Ապրիլի 4-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահների մասնակցությամբ ժողովը, որի օրակարգում գլխավորապես լինելու է Սիրիայի հարցը։

Այդ նպատակով ապրիլի 3-ի  երեկոյան Իրանի նախագահ Հասան Ռուհանին աշխատանքային այցով մեկնել է Անկարա։

3 նախագահները քննարկելու են Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներում հրադադարը պահպանելու խնդիրը։ Կարծարծվի նաև ահաբեկչության պայքարի հարցը։

Ի դեպ  վերոնշյալ երկրները հանդիսանում են Սիրիայում ստեղծված  անվտանգության գոտիների որպես երաշխավոր երկրներ։

Միջանկյալ նշենք, որ ավելի վաղ ժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա էր մեկնել Վլադիմիր Պուտինը, որը արդեն առանձին հադիպում է ունեցել Էրդողանի հետ։

Թուրքիայում Էրդողանը նաև առանձին հանդիպում է ունենալու Ռուհանիի հետ, որի ժամանակ կքննարկվեն  թուրք-իրանյան հարաբերությունները,  ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։

 

Աղբյուր`  ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ