25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«4 օրում չես կարող մոբիլիզացնել այն զանգվածը, որը պարզապես մոբիլիզացվելու ցանկություն չունի»

««Քաղաքացիական պայմանագրի» նպատակն է  մոբիլիզացնել հասարակությանը, իսկ մենք հասարակություն չունենք, մերը բնակչություն է, ու այն մոբիլիզացնել հնարավոր չէ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» քայլարշավից, որով իրենք պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Բացի այդ, ըստ Արմեն Բադալյանի, կարևոր են մի քանի այլ գործոններ ևս: 

Նա առաձնացրեց արտաքին աշխարհի՝ մանավանդ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքի ու որոշումների վրա: ««Քաղաքացիական պայմանագրի» կողքին չի չէ՞ Ռուսաստանը: Բացի այդ, լայն լսարան չէ, որ տեղեկանում է այդ նախաձեռնության մասին: Քիչ լրատվամիջոցներ են լուսաբանում, հեռուստաընկերություննեը, որ ամենամասայական լսարանն ունեն,  հիմնականում չեն լուսաբանում»,-ասաց նա:

Փորձագետն ընդգծեց, որ մի քանի օր է մնացել նրան, ինչի դեմ պայքարում է ՔՊ-ն, և դա շատ կարճ ժամանակ է՝ մարդկանց իրազեկելու: «Դու 4 օրում չես կարող մոբիլիզացնել այն զանգվածը, որը պարզապես մոբիլիզացվելու ցանկություն չունի: Ինչ վերաբերում է ԱԺ մուտքը փակելուն, ապա հաստատ Հայաստանի ուժային կառույցների քանակը շատ ավելի մեծ կլինի, քան ցուցարարներինը»,-հավելեց Բադալյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ