Թուրքական մեջլիսը քննադատել է Հոլանդիայի կողմից ցեղասպանության օրինագծերի ընդունումը
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) խոսնակի գրասենյակի կողմից տարածվել է հայտարարություն, որում քննադատվել է Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու օրինագծերի ընդունումը։ «Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովը 1915 թ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ անհիմն պնդումները հիմք ընդունելով կայացված որոշումները չի ճանաչում, խստորեն քննադատում է և անվավեր համարում»,- ասվում է հայտարարության մեջ […]





































