15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանության մասին Հոլանդիայի խորհրդարանի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են. թուրք նախարար

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը խոսել է Հոլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած 2 օրինագծերի մասին։ Ըստ «Dogruhaber» լրատվամիջոցի՝ թուրք նախարարը հայտնել է, որ վերոնշյալ օրինագծերը  ոչ մի դրական ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա։ Ավելին, թուրք նախարարի պնդմամբ ՝ օրինագծերն  ավելի են «մեկուսացնելու» Հայաստանին տարածաշրջանում: Ըստ Չելիքի՝ օրինագծերը Թուրքիայի համար առ ոչինչ […]

«ԼՂ հակամարտությունը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ կրոնական բնույթ». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փետրվարի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ Վերլուծական խորհուրդը քննարկել է «Հայաստան-իսլամական աշխարհ» օրակարգին առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ոլորտի փորձագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ: Թուրքիայի, Իրանի եւ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ առկա գլոբալ իրողությունների առնչությամբ հիմնական […]

Խրոնիկ դարձած ադրբեջանական կողմի աղավաղումները համապատասխան բնութագրում են ստացել ոչ Հայաստանի կողմից

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ ասուլիսին Բարև ձեզ, Ուրախ եմ Երևանում ողջունել մադագասկարցի գործընկերոջս, իմ լավ բարեկամ պարոն Անրի Ռաբարի-Նձակային, ով առաջին անգամ է գալիս Երևան։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել հանդիպելու, քննարկելու թե՛ երկկողմ, թե՛ տարբեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, և այսօր շատ ուրախ […]

Արա Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին

Փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով: Շնորհավորելով Աշոտ Ղուլյանին պարգեւատրման առթիվ՝ Արա Բաբլոյանը նշել է. «Հարգարժա՛ն պարոն Ղուլյան, հարգելի գործընկերներ, օրերս լրացավ Արցախյան շարժման 30-ամյակը, իսկ այսօր Արցախում նշվում է Հայրենիքի պաշտպանի օրը: Թու՛յլ տվեք այս տոնական օրերի առթիվ շնորհավորել […]

Ադրբեջանի ղեկավարության հանդեպ համարժեք գնահատականների բացակայությունը խաթարում է միջազգային ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 23-ին հանդիպել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է հատուկ ներկայացուցչի առաքելության դերը, ինչպես նաեւ եվրոպական կառույցների ներգրավվածությունը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում: Անդրադառնալով տարածաշրջանային կայունության հարցերին՝ Արմեն Աշոտյանը ընդգծել է […]

Նախագահը ընդունել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի Նջակային: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել Հայաստանի և Մադագասկարի միջև վերջին շրջանում հարաբերությունների որոշակի ակտիվությունը հատկապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունից հետո: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները լավագույնս համագործակցեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ միմյանց […]

Մեկական հարց Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին «մարտի մեկից»

«Ամեն ինչի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ: Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր «մարտի 1-2»-ի իրադարձություններին»,-այսօր այս թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, […]

Ադրբեջանը դատապարտել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Բաքուն քննադատել է Նիդերլանդների կողմից՝ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիկմեթ Գաջիևը։ «Մենք գտնում ենք, որ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի որոշումը հայերի՝ այսպես կոչված «ցեղասպանության» վերաբերյալ կանխակալ և ոչ օբյեկտիվ է»,– ասել է Գաջիևը։ Նա նշել է, որ սխալ է «օգտագործել կեղծված պատմական փաստերը քաղաքական […]

Նախագահը ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:  Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում զգալի առաջընթացը, որն արտահայտվում է ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև Արևելյան գործընկերության շրջանակներում: Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ այդ հարաբերությունների տեսանկյունից 2017 թվականը […]

Սերժ Սարգսյանն իր կարծիքը հայտնել է ամենավերջում. ՀՀԿ-ն՝ Արմեն Սարգսյանից

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ այսօր պաշտոնապես Արմեն Սարգսյանին առաջադրել են  ՀՀԿ-ի նախագահի թեկնածու: «Առաջադրման համար անհրաժեշտ ¼ ձայները հավաքվել և ուղարկվել են ԱԺ քարտուղարություն: Իսկ այսօրվա հանդիպումն ամփոփում էր, քանի որ Արմեն Սարգսյանն ասաց իր՝ տարբեր խմբերի հետ ունեցած հանդիպման արդյունքները, ասաց, թե ինչու է որոշել այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի