12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Թուրք-իսրայելական նոր լարվածություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։

Այն բանից հետո, երբ  վերջին օրերին Գազայի հատվածում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև  տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեց 17 մարդ,  Էրդողանը մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի հասցեին։

Թուրքիայի նախագահը իսրայելական բանակի գործողությունները համարել է «անմարդկային հարձակում»։

Ի պատասխան դրան՝ Իսրայելի վարչապետը իր «Twitter»-ի էջում Էրդողանին ասել է․

«Աշխարհի ամենաբարոյական բանակը (Իսրայելի պաշտպանության բանակը-խմբ.) դասեր չի վերցնի մի երկրից, որի բանակը տարիներ շարունակ ռմբակոծում է քաղաքացիական բնակչությանը»։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին պաղեստինցիները կազմակերպել էին «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան։ Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով զոհվել էր17 պաղեստինցի: Տուժածների թիվը հասել է մոտ 1.500-ի:

Աղբյուր` ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ