31 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

1300 հյուր է հրավիրված Արմեն Սարգսյանի երդմնակալությանը. մանրամասներ արարողությունից

Ապրիլի 9-ին Հայաստանի հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը, որը կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, 1300 մարդ է հրավիրված, այդ թվում հյուրեր արտերկրից:

Սակայն նրանց թվում չեն երկրների նախագահները, ղեկավարները: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Սարգսյանի գրասենյակից:  Լրատվամիջոցների վերաբերյալ, տեղեկացանք, որ միայն խմբագիրներն ու ղեկավարներն են հրավիրված լինելու, իսկ լուսաբանումը պիտի լինի ուղիղ հեռարձակման միջոցով:

Հրավիրյալների թիվը պետք է հաստատվի Արա Բաբլոյանի կողմից: Նախ պետք է ելույթ հնչի, ապա դահլիճ պիտի բերվեն Սահմանադրությունը և Աստվածաշունչը: Ապա նորընտիր նախագահը պետք է երդման խոսքն ասի՝ ձեռքը դրված Սահմանադրության ու Աստվածաշնչի վրա: Ապա ելույթով պիտի հանդես գան Ամենայն հայոց կաթողիկոսն ու ինքը` նախագահը:

Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս կբերվեն ՀՀ պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նիստը կհայտարարվի փակված:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ