Քննարկվել են Հայաստանի և Դանիայի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման ուղիները
Մարտի 14-ին Կոպենհագեն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Դանիայի արտահանման վարկավորման գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Քրիստիան Ֆրիգաստին: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-դանիական համագործակցության ամրապնդման, առևտրատնտեսական ոլորտում, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգիայի բնագավառներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունքում ձևավորված գործարար միջավայրը, ներդրողների համար ստեղծված բարենպաստ պայմանները, Հայաստանում ազատ տնտեսական գոտիների […]





































