12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պայքարը շարունակվում է. Փաշինյանը պահանջները ներկայացնում է

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որում նշեց, որ այսօր առաջարկել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին վաղը նստել բանակցային սեղանի շուրջ 3-3 ֆորմատով:

«Պլանավորված էր, որ վաղը 11։00-ին պետք է շարունակվեին բանակցությունները ՀՀԿ-ի հետ և ես այսօր Կարեն Կարապետյանին, Արա Բաբլոյանին և Վահրամ Բաղդասարյանին առաջարկել եմ, որ բանակցությունները շարունակվեն վաղը 3-3 ֆորմատով, և ՀՀԿ-ից հենց նշված 3 ներկայացուցիչները մասնակցեն քննարկումներին, և հաջորդ պայմանը, որ ամբողջ բանակցությունները տեղի ունենան լրագրողների ներկայությամբ, ինչպես Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, ինչով է սա կարևոր, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչի մասին ենք խոսում մենք։ Այս պահի դրությամբ ես ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չեմ ստացել»- նշեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ