17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանության խաղաղ անցումը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կարգով. ԱՄՆ պետդեպ

ԱՄՆ-ը Հայաստանին կառուցողական երկխոսության կոչ է արել:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել նոր հայտարարությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը եւ նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձեւավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն:

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել եւ իշխանության խաղաղ անցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով եւ օրենքի գերակայության սամաններում:

Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները:

Որպես Հայաստանի բարեկամ եւ գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական եւ խաղաղ ճանապարհով ձեւավորելու նպատակով»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ