«Ճիշտն ասած, ինձ համար ոնց որ զարթոնք է». Ս. Բալասանյան
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը Հերհերի ձորում, Հայոց Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը հարգելուց հետո, պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին։
Այն հարցին, թե ինչ կարծիք ունի նման իրավիճակում՝ հետագայում ինչպես է պատկերացնում է իր աշխատանքը, նա նշեց, որ
շատ բարձր եմ գնահատում Սերժ Սարգսյանի քայլը, եթե այլ քայլի գնային, կլիներ արյունահեղություն։ Մենք մարտի մեկ ենք տեսել և սգացել ենք։ Շատ ճիշտ արեց, որովհետև համազգային շարժում էր, այդտեղ որևէ խնդիր չի կարող լինել, այսինքն՝ ազգը կանգնել է, ասում է՝ չենք ուզում։ Եվ ինքն էլ ուժ գտավ իր մեջ, կարողացավ հաղթահարել այդ պատնեշը։ Եվ էսօր խաղաղ եկել ենք ապրիլի 24-ին, սգում ենք, թող նստեն երկխոսության, ճիշտ ճանապարհ գտնեն, հանկարծ այնպիսի իրավիճակ չստեղծվի, որ քաոս ստացվի։ Գիտեք ինչ, ասում են թավշյա հեղափոխություն է, սա ազնվության, սիրո, համախմբման հեղափոխություն է, զարթոնք է»։
Իսկ լրագրողի այն հարցին, որ Բալասանյան դաշինքով էր ընտրվել որպես քաղաքապետ, որի կազմում էին քրիստոնեադեմոկրատներն ու ՀՀԿ-կուսակցությունը, Ս. Բալասանյանը, նշեց որ իր աշխատանքը քաղաքականացված չէ, բացի ավագանուց:
Հիշեցնենք, որ հենց այդ նույն ավագանին ու իշխանության տրված օրենսդրական “բարեխոսությամբ” նա դարձավ քաղաքապետ, մանդատներ վերցնելով ընդդիմադիր կուսակցություններից: Բայց այսօր պարզվեց, որ քաղաքականության հետ կապ չկա, միայն ավագանին է քաղաքական ու ավագանու Բալասնայան դաշինքի անդամներն են, որ միաձայն կողմ քվեարկում ՞քաղաքականությունից հեռու” Ս. Բալասանյանի գործին: Միաժամանակ նաև հակասեց ինքն իրեն:
Գյումրիի քաղաքապետը, պատասխանելով այն հարցին, թե իշխանափոխության դեպքում կա՞ պաշտոնաթող լինելու վտանգ Սամվել Բալասանյանն ասաց. «Իմ աշխատակիցների համար չկա կուսակցություն, էս կուսակցությունից էն կուսակցություն, քաղաքականության հետ այնքան կապ ունենք, որ միայն ավագանու հետ ենք շփվում, որը «Բալասանյան դաշինքով» է, որը իշխանության մաս է կազմում, և այսօրվա դրությամբ որպես իշխանություն՝ մենք էլ ենք իշխանություն, և այդ իշխանությունը պիտի կարողանա նորից իր ծրագրերը շարունակել»։
“Ճիշտն ասած, ինձ համար ոնց որ զարթոնք է, Աստված տա, միշտ թող ուրախ տրամադրություն լինի, իհարկե, էդպիսի խառնաշփոթով չէ, բայց թող միշտ լինի, որովհետև եկել է վստահության, ազնվության ժամանակները»,- ասաց քաղաքապետը։