«Ցեղասպանություն» բառը
Ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, որն ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության 1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված կոնվենցիայի` որևէ ազգային, կրոնական կամ էթնիկ խմբի մասնակիորեն կամ ամբողջությամբ մտադրված սիստեմատիկ ոչնչացումն է հետևյալ կերպով`
-Խմբի անդամների սպանություն,
-Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
-Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
-Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
-Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը:
1948 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված ՄԱԿ-ի կոնվենցիայով ցեղասպանությունը համարվում է միջազգային հանցագործություն:
Ցեղասպանության օրինակներ են.
-Հայերի սպանությունն ու տեղահանումը Օսմանյան կայսրությունում 1895—1923 թվականներին:
-Հայերի ոչնչացումն Ադրբեջանում 1988-1993 թվականներին:
-Նացիստական Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների, գնչուների և խորհրդային ռազմագերիների ոչնչացումը։
-Պոլ Պոտի և Իենգ Սարիի ռեժիմի օրոք 1975-79թվակններին երեք միլիոն կամբոջացիների ոչնչացումը։
-1994 թվականին Ռուանդայում մասայական ջարդը, որի ժամանակ խութու ցեղը ոչնչացրեց թութսի ցեղից 600,000 հոգու: