01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի վարչապետը կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի վարչապետը մարտի 14-15 ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով  կլինի Ադրբեջանում, որտեղ կմասնակցի Բաքվի 6-րդ համաշխարային համաժողովին։ Այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, մեջլիսի նախագահ  Օքթայ Ասադովի հետ։ Աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետը համաժողովի շրջանակներում կհանդիպի այլ երկրների նախագահների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ […]

Միջազգային իրավունքի մասնագետը հաստատում է Արցախի ինքնորոշման իրավունքը

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Այն կազմակերպել էին Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին (Կանաչներ/ԵԱԴ) և Լարս Ադակտուսոնը (ԵԺԿ), Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի, Թուֆենկյան հիմնադրամի և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ:   Հանրային […]

«Վերջերս զանգեցի Բրիտանիա և հարցրեցի՝ ներողություն Հայաստանի վարչապետը ո՞վ է լինելու»/տեսանյութ/

«Վերջերս զանգեցի Բրիտանիա և հարցրեցի՝ ներողություն Հայաստանի վարչապետը ո՞վ է լինելու: Ասեցին՝ Անգլիայի դրածոն, որին շուտով կներկայացնենք»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ»  կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝  Հայաստանում հաստատվում է բրիտանական համակարգ եւ Հայաստանը դառնում է այդ  «սարդոստայնի»  մասը: Պետական համակարգի հազարավոր աշխատակիցներ, սկսած նախարարներից վերջացրած նախագահականի անձնակազմով  վաղուց արդեն բրիտանական են, Արմեն Սարգսյանի […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամներին եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր […]

Նախագահը ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ:  Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից […]

ՔՊ-ի ներկայացրած ճանապարհային քարտեզն ունի բազմաթիվ բացեր ու թերություններ. Գորգիսյան

«Ելքը» երբ ձևավորվում էր, մենք խոստացել ենք, որ չենք կրկնելու պարտության տանող այն ուղիները, ճանապարհները չենք անցնելու, որ մինչ մեզ արել են մյուս ընդդիմադիրները, որի համար շնորհակալ ենք իրենց ևս, որ գիտենք, որ դրանք փակուղի են տանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա նշեց, որ այս պահին դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագրի» […]

Պուտինն անհանգիստ է/տեսանյութ/

«Ամբողջ աշխարհը սարդոստայնի մեջ է և հատկապես վերջին 30 տարում այդ սարդոստայնը ուժեղաղանում է և ոչ մի շանս չի տալիս, որ մարդիկ ապրեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանի խոսքով՝ աշխարհի մարդիկ սկսել են պայքարել դրա դեմ և նման մի պայքար էլ սկսվել է Ռուսաստանում: «Ռուսաստանում սկսված ապստամբությունը […]

Մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր, որի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել. ՀՀ վարչապետ

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.   «Հարգելի՛ հայրենակիցներ,   Ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ […]

Արցախը անկախ միավոր է. Աշոտ Մանուչարյան

«Արցախը 91 թվականին հայտարարեց Ադրբեջանից դուրս գալու և անկախ միավոր դառնալու մասին: Հայաստանում շատերը բացասական էին վերաբերվում մեզ միանալու գործընթացին, որը իրականում այլ բան է»,-այսօր՝ մարտի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Բակո Սահակյանի ԱՄՆ այցի ժընթացքում, Ադրբեջանի բարձրացրած բողոքին, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Մանուչարյանը կարևորում է Արցախին անկախ միավոր ճանաչելու հարցը, քանի […]

«Երբ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը չի լինելու վարչապետ, համոզված է եղել, որ չի լինելու»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է, որ ՀՀԿ-ի ներսում արդեն կան մի քանի խմբավորումներ:  «ՀՀԿ-ի հին գվարդիան է, երիտասարդներն են, ՀՀԿ-ի արևմտամետ ու ռուսամետ թևերը, օլիգարխիկ և քաղաքական թևերրը, այնքան թևեր կան, որոնք խաչվում են և տարբեր առիթներով և ունենում են պրոբլեմներ»,-այսօր ասուլիսին ասաց նա: Ըստ նրա՝ արդեն երևում է նաև ներիշխանական ժառանգորդի պայքարը: «Տրամաբանությունն այն է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի