27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է ցանկանում

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2018 թվա­կա­նի  հունիսի  19-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ար­­տա­հերթ նստաշրջան` հետևյալ օրակարգով և քննարկման հաջոր­դա­կա­նու­թյամբ` 1) «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Սահմանված […]

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա. ԱԳՆ (տեսանյութ)

 ՀՀ արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին հարաբերություններում կարևորն այն է, որ երկրի պետական շահը լինի առաջնահերթություն: «Իմ կարծիքով՝ տարիներ շարունակ այդ հարցում խնդիրներ են եղել, բայց ես չէի ուզի խոսել նախկին Հայաստանի մասին, մենք նոր Հայաստանում ենք, և այստեղ ամեն ինչ փոխվում է», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց […]

Ո՞ր ոլորտներն է թիրախավորելու Դավիթ Սանասարյանը (տեսանյութ)

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր քննարկում կունենան վարչապետի հետ, որտեղ էլ կորոշեն, թե որ ոլորտներում են առաջնահերթ սկսվելու ուսումնասիրությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

Սասուն Միքայելյանը «թռել» է Նիկոլ Փաշինյանի գլխից. Իրավունք

Դատարանը մերժել է մամուլի կողմից քրեական հեղինակություն որակված Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանի խա­փանման միջոցը փոխելու՝ պաշտպա­նի միջնորդությունը: Ըստ մեղադրան­քի՝ Բանդուրյանը 2016 թվականի նո­յեմբերին մի շարք անձանց դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դի­տավորությամբ ծանր վնաս պատճառելուն: Շենգավիթ վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւան­քով երկու հոգի մահացել էր: Իսկ այսօր պարզվում […]

Հուսով եմ՝ գոհ եք, որ ԱԺ-ն մեր կառավարությանը վստահության քվե է տվել. վարչապետ

«Հուսով եմ՝ լավ տրամադրություն ունեք, գոհ եք, որ Ազգային ժողովը մեր կառավարությանը վստահության քվե է տվել»: Այս մասին այսօր կառավարության նիստը սկսելուց ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ Ազգային ժողովում հաստատվեց կառավարության ծրագիրը, և մենք, ինչպես պպայմանավորվել ենք, միջոցառումնեի ցանկ պետք է հաստատենք, որը բխում է կառավարության ծրագրից»,-ասաց նա և կոչ արեց մեկ շաբաթյա ժամկետում […]

Պուտինի պատասխանը Փաշինյանին. Ժամանակ

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի առաջին աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Տեղի ունեցավ ոչ այնքան միանշանակ մթնոլորտում ու ռուսական մամուլի, մեղմ ասած ոչ այնքան հայանպաստ հրապարակումների ֆոնին։ Նախ՝ մինչ Զոհրաբ Մնացականյանի այցը՝ հունիսի 1-ին ՌԴ արտգործանախարարության ներկայացուիչը ամենշաբաթյա ասուլիս ընթացքում հանդես էր եկել հայտարարությամբ, որը բազմաթիվ մեկնաբանությունների ու գնահատակաների տեղիք տվեց։ Պատասխանելով ՀՀ վարչապետ […]

Ինչո՞ւ հունից դուրս եկավ Նիկոլ Փաշինյանը. Ժամանակ

Խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման և քննարկման գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ավելի շատ հանրահավաքային էր, քան կառավարական: Եզրափակիչ ելույթի ընթացքում ամբիոնի մոտ հեղափոխական Նիկոլ Փաշինյանն էր, որը դեռ չէր դարձել վարչապետ: Ինչու վարչապետը որոշեց հիշեցնել այդ կերպարը և դրա միջոցով նաև իրականությունը, թավշյա հեղափոխության առկայությունը: Արդյո՞ք ՀՀԿ-ին հաջողվել էր նրան հանել հունից, բերել էմոցիոնալության […]

3 խնդիր, որ դրված է Փաշինյանի առջև

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չէր կասկածում, որ կառավարության ծրագիրն ընդունվելու էր խորհրդարանում: «Ակնհայտ է՝ ՀՀԿ-ից  որոշների հեռացումը կապված էր նրա հետ, որ շատերը գալիս էին բիզնես ծաղկեցնելու համար, ոչ թե գաղափարի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Հարցին, թե բնականոն է, որ ՀՀԿ-ն դառնում է ընդդիմություն հիմա, նա պատասխանեց. «Բնականոն կլիներ, եթե իրենք այդ դերը սկսեին ստանձնել […]

Պուտինը խոսել է երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունից

«Գիտակցումը, որ Երրորդ աշխարհամարտը կարող է այսօրվա քաղաքակրթության վերջը դառնալ, պետք է մեզ հետ պահի ծայրահեղ և չափազանց վտանգավոր գործողություններից միջազգային ասպարեզում»,-այսպես է  պատասխանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականության մասին հարցին: Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը. «Չգիտեմ` ինչպես կընթանա Երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն գիտեմ, որ չորրորդը կընթանա ձողերով և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի