18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա. ԱԳՆ (տեսանյութ)

 ՀՀ արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին հարաբերություններում կարևորն այն է, որ երկրի պետական շահը լինի առաջնահերթություն: «Իմ կարծիքով՝ տարիներ շարունակ այդ հարցում խնդիրներ են եղել, բայց ես չէի ուզի խոսել նախկին Հայաստանի մասին, մենք նոր Հայաստանում ենք, և այստեղ ամեն ինչ փոխվում է», – կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը: Նա նշեց, որ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ այժմ հայտարարում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորում շեշտակի փոփոխություն տեղի չի ունենա: «Սակայն, դա չի նշանակում, որ չկան խնդիրներ, և դրանք չպետք է լուծվեն»,-ասաց Ռուբինյանը

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ