«Համարում են, որ եթե փողոց փակելով իշխանությունն է փոխվում, մի փոքր հարցն ինչ է, որ չլուծվի»
Քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ այս շաբաթը շատ կարևոր էր նոր կառավարության համար: «Հրապարակվեցին այն հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է նոր կառավարությունը: Տեղի ունեցավ առաջին արտաքին քաղաքական քննությունը, որը հանձնվեց բավականին հաջող, խոսքս վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ: Ձևավորվեց դրական մթնոլորտ, ինչը չափազանց կարևոր է՝ Հայաստանում այս բարեփոխումները բարեհաջող […]





































