27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նրանք, որ «խելագարված ամբոխ» դրեցին Նիկոլի «տակ», հասնելու են իրենց թեկնածուի կաթողիկոսացմանը

Եթե որեւէ մեկին թվում է, թե Ղարաբաղի ու կաթողիկոսության շուրջ ստեղծված վիճակները մինչեւ վերջ չեն հանգուցալուծվելու․․․
-Հազար ներողություն․ ․․․
-Իմ կողմից անչափ հարգված Բակո Սահակիչի վերջնական հրաժարականով
/Մի ասեք՝ բայղուշություն եմ անում․ ցավով, արյունով եմ գրում այս տողերը, որովհետեւ հասկանում եմ՝ ինչի մասին եմ գրում․ ու գրում եմ, որ գուցե թե՝ կանխեմ/․․․
-Ու միֆ է՝ Ղարաբաղում վերեւից էվոլյուցիոն ուղով հարցերը կագավորելու իդեա-ֆիքսը․
-Որովհետեւ հեղափոխության տրամաբանության, «բաք-օֆիսների», իրական մոդերատորների ծրագրերի մեջ նման սցենար չի մտնում․․․
-Իրենց հարմար մարդկանցով են համալրելու ողջը, իրենց անելիքներն անել տալու համար․․․
-Ղարաբաղո՝ւմ, առաջին հերթին հերթին՝ Ղարաբաղ՝ում․․․
Ի դեպ․ այս խնդրում Նիկոլի ու իրական մոդերատորների ցանկություն-նպատակներն իսկապես իրար չեն համըկնում․
-Նիկոլն իսկապես չի ցանկանա նման մասշտաբի փոփոխություններ․
-Այդ թվում եւ․
-Կաթողիկոսին առնչվող․
Ինքը հլը եղածից գլուխ չի հանում․
-Միամիտ չլինեք․
-Կաթողիկոսի պարագայում եւս․
-«Steb by step» տեխնոլոգիայով իրական մոդերատորները, որոնք նաեւ այդքան ժողովուրդ՝ «խելագարված ամբոխ» դրեցին տաս հոգով «քայլող» Նիկոլի «տակ», հասնելու են իրենց նախանշած թեկնածուի /որը տարիներ սպասում է այս օրվան/ կաթողիկոսացմանը․․․
Հ․Գ․
-Իսկ ժողովուրդը դեռ թող տոնի իր «հաղթնակը» ու հրճվի՝ անդրերկրային ուրախությամբ ․․
-Հայի վերջին խելքը միշտ է «օգնել», որ մի վեց հարյուր տարի պետություն չունենանք, 
-Ու ոնց երեւում է․
-Դրանից հեչ չենք էլ նեղվել ու նեղվում․․․

Կարմեն Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ