27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

20 մլն թիվը ուռճացված է. փոխվարչապետ

«Առաջին բորտի օգտագործումը արդարեցված էր, քանի որ կար ներկայացվածության խնդիր, և պետք էր ԱՊՀ-ում գործընկերներին հավաստիացնել, որ առաջին փոխվարչապետը կարող է ներկայացնել վարչապետերին»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել ու այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, […]

Մենք այսօր գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ. քաղաքագետ

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով կառավարության ծրագրին ասաց , որ տարբեր քննադատություններ են հնչել այն մասին, թե ծրագրում թվեր և կոնկրետություններ չկան այս կամ այն առաջարկի շուրջ, բայց չպետք է մոռանանք, այն մասին, որ սա անցումային ծրագիր է, և  ուղղված է մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրութուններին նախապատրաստվելուն: Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ սա մի անցումային […]

ՀՀԿ-ն մասնակցելու է բոլոր քաղաքական գործընթացներին. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կարծում, որ այսօր պետք է նստել ու քննարկել, թե ինչն է լավ արել ՀՀԿ-ն, ինչը՝ վատ: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Մենք հեռացել ենք գործադիր իշխանությունից այլևս»,-հիշեցրեց նա: ՀՀԿ խմբակցությունից հեռացածների մասին նա նշեց, որ դա նրանց որոշումն է, ինքը չի ցանկանում որակումներ տալ: «Ես բացասական […]

Վանոն հեռացվել է, որովհետև վտանգ էր ներկայացնում Քոչարյանի իշխանությանը. Զուրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության զգույշ լինել: «Դուք շատերի կոկորդին եք մնացել»,-ասաց նա: Ապա Զուրաբյանը հիշեց Վանո Սիրադեղյանին՝ ասելով. «Վանոն հեռացվել է Հայաստանից նրա համար, որովհետև նա վտանգ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը: Դրա համար նրա հանդեպ սկսվել է հետապնդում, ու դրա […]

Վիճաբանություն խորհրդարանում

Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթից հետո հեռացավ ամբիոնից, ապա նորից մոտեցավ և արձագանքեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի ելույթին: Սրանից հետո ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հորդորեց կարգը պահել, քանի որ ամբիոնից հետո այլևս իրավունք չուներ վերադառնալ և նորից խոսել: Մելքումյանն էլ հորդորեց նիստը վարել, իրեն կարգը չսովորեցնել: Հովհաննիսյանը հիշեցրեց՝ նա ԱԺ […]

Ես համաձայն եմ Շարմազանովի հետ. Արամ Սարգսյան /տեսանյութ/

Ժողովուրդն է պարտադրել, որ երկրում քաղաքական փոփոխություն տեղի ունենա, որ Սերժ Սարգսյանն ասի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի»: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:  «ՀՀԿ-ականների տված հարցը, թե ո՞վ է պատասխանատու այս ծրագրի համար, ստիպեց ինձ ելույթ ունենալ: Քաղաքական առումով պետք է լինի պատասխանատու, բայց եկեք նայենք […]

Ով է Փաշինյանի կառավարության ծրագրի պատասխանատուն

Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրի քաղաքական պատասխանատվությունը կրում է այն քաղաքական թիմը, որն իրականացրել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նրան քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվության մասին հարց ուղղեց, ասաց, որ կառավարության ծրագրում չի տեսնում Ծառուկյան դաշինքի 15 կետերի եւ ՀՅԴ ծրագրի արտացոլումը: «Ինչո՞ւ […]

Որևէ կետ գոյություն չունի ծրագրում, եթե կարդաք, կտեսնեք. Գ. Սահակյան

«Որևէ կետ գոյություն չունի ծրագրում, եթե կարդաք, կտեսնեք, որ խմբագրական և հայերենի հետ չառնչվող մտքեր կան։ Նրանք, ովքեր գրել են, կարծում եմ, ընդհանրապես տեղյակ չեն եղել կառավարության ծրագրից։ Կարծում եմ՝ մինչև հունվար կունենան ծրագիր, որտեղ գրված կլինի ինչը, երբ և որտեղ կկարողանան իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը՝ խոսելով կառավարության ծրագրի մասին: Նա նկատեց, […]

Միակ բանը, որ արել եք, ավերել եք ամեն ինչ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նիարա Զոհրաբյանը կառավարության վերաբերյալ ելույթն սկսեց այսպես. ««Հանրապետական» մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում: Թիվ` աղքատության նվազման, տնտեսական աճի, գործազրկության նվազման, ներդրումների աճի և մի շարք այլ թվեր: Ուստի, ես որոշեցի թերթել վերջին տարիների ՀՀԿ-ական կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- ասաց պատգամավորը: Նա տարբեր տարիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի