01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Վանոն հեռացվել է, որովհետև վտանգ էր ներկայացնում Քոչարյանի իշխանությանը. Զուրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հորդորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության զգույշ լինել: «Դուք շատերի կոկորդին եք մնացել»,-ասաց նա:

Ապա Զուրաբյանը հիշեց Վանո Սիրադեղյանին՝ ասելով. «Վանոն հեռացվել է Հայաստանից նրա համար, որովհետև նա վտանգ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը: Դրա համար նրա հանդեպ սկսվել է հետապնդում, ու դրա հիմքում ընկած է եղել հեռացնել հակառակորդին՝ վարկաբեկիչ համապատասխան գործ կարեպով: Վանոյի նկատմամբ գործի մեջ ծիծաղաշարժ բաներ կան»,-ասաց Զուրաբյանը:

Նա նաև հորդորեց Փաշինյանին արտահերթ ընտրությունները շուտ անել, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ յուրաքանչյուր պահ պիտի պատրաստ լինեն ընտրություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ