24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միակ բանը, որ արել եք, ավերել եք ամեն ինչ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նիարա Զոհրաբյանը կառավարության վերաբերյալ ելույթն սկսեց այսպես. ««Հանրապետական» մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում: Թիվ` աղքատության նվազման, տնտեսական աճի, գործազրկության նվազման, ներդրումների աճի և մի շարք այլ թվեր: Ուստի, ես որոշեցի թերթել վերջին տարիների ՀՀԿ-ական կառավարությունների «խալաստոյ» կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,- ասաց պատգամավորը: Նա տարբեր տարիների ՀՀԿ-ական կառավարության ղեկավարների մատնանշած թվեր ու խոստումներ օրինակ բերեց:

«2017 թվականի համար հանրապետական կառավարության հանրապետական վարչապետը հայտարարեց 850 մլն դրամի ներդրումների մասին, ապա նախարարները փորձեցին բովանդակություն կարելու անհաջող փորձեր, և, արդյունքում, բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում: Սա աննախադեպ ֆոկուս էր բլեֆագիտության ժանրից»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, ապա ունենք 60 տոկոսը գերազանող աղքատություն:

Նշենք` քանի որ Զոհրաբյանի ելույթի կեսից ընդմիջման ժամն էր արդեն, ՀՀԿ խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը: Զոհրաբյանը նշեց, որ խոստացվել էր նաև` նվազագույն աշխատավարձը դարձնել 65 հազար դրամ, և դա էլ էր բլեֆ: «ՀՀԿ երկար և տանջալի կառավարության ընքացքում մեր երկրի արտաքին պարտքը մոտեցավ 7 մլրդի հոբելյանական շեմին»,- ասաց նա և շարունակեց. «Հիմա դեմագոգիայի և ցինիզմի մասին` ՀՀԿ-ական վարչապետներից մեկն այս ամբիոնից տեքստ էր ասում` մենք պետք է ստեղծենք այնպիսի օրինապաշտ միջավայր, որում կոռուպցիան օրենքից վեր դասվելը տեղ չի ունենա և կդատապարտվի բոլորի կողմից: Ինչ-որ մեկը հիշո՞ւմ է՝ այս տարիների ընթացքում որևէ կոռուպցիոներ պատժվի կլանի` «օբշյակի» բարձրասիճան ներկայացուցչի կողմից, իսկ նույն այդ կլանի վարաչապետներից մեկն էլ ասում էր` նոր Հայաստանի կառուցումը մեր ձեռքերում է, և մենք դա անելու ենք: Միակ բանը, որ դուք արել եք` ձեր ցինիզմով, ձեր լկտիությամբ ու Սահամանադրությունը պոլի շոր սարքելու ձեր բեզպրեդելով, ավերել եք ամեն ինչ»,- հայտարարեց պատգամավորը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ