28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ով է Փաշինյանի կառավարության ծրագրի պատասխանատուն

Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրի քաղաքական պատասխանատվությունը կրում է այն քաղաքական թիմը, որն իրականացրել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Խորհրդարանում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նրան քաղաքական ուժերի քաղաքական պատասխանատվության մասին հարց ուղղեց, ասաց, որ կառավարության ծրագրում չի տեսնում Ծառուկյան դաշինքի 15 կետերի եւ ՀՅԴ ծրագրի արտացոլումը: «Ինչո՞ւ որեւէ բան նշված չէ», -հարցրեց Խոսրով Հարությունյանը: «Ծառուկյան դաշինքի ծրագիրը կար, շարունակում է գույություն ունենալ եւ կառավարության տեսադաշտում է լինելու, ՀՅԴ ծրագիրը կար, տեսադաշտում է լինելու , փորձել ենք ավելացնել այն կոմպոնենտը, որը ներկա է կառավարությունում դեֆակտո, հրապարակի կոմպոնենտն ենք ավելացրել, բայց սա չի չի նշանակում , որ այն ինչ գրված չէ, գոյություն չունի»,-ի պատասխան նշեց վարչապետ Փաշինյանն ու հավելեց. «Սա հեղափոխական հրապարակի օրակարգն է, կռավարությունը քննարկելու է եւ 15 կետերը, եւ ՀՅԴ ծրագիրը , որտեղ կարող ենք համատեղելիություն գտնել , եւ ինչու չէ՝ ՀՀԿ ծրագիրը, նախորդ կառավարությունների ծրագրերը: Կուտակայինի հարցը դրանցից մեկն է, մենք հո՞ չենք աասում՝ որը ՀՀԿ-ինն է, բոլորը ջնջում ենք»: Խոսրով Հարությունյանին պատասխանը չբավարարեց, պատգամավորն ընդգծեց, որ կառավարության ծրագրում պետք է գոնե մի տեղ գրված լիներ, թե ով է այս ծրագրի քաղաքական պատասխանատուն: « Քաղաքական պատասխանատուն ԵԼՔ-ն, Ծառուկյան դաշինքը.. սա սովորական քաղաքական հետաքրրասիրություն չէ, սա ապագայում քաղաքական գնահատական տալու հնարավորություն եւ երեշխիք է»,-շեշտեց Խոսրով Հարությունյանը: Նիկոլը Փաշինյանն ասաց՝ պետք է հաշվի առնել քաղաքական իրողությունը: «Կառավարությունըբ փոխվել է հեղափոխության արդյունքում, ձեւավորել համաձայնության կառավարություն, որտեղ ընդգրկվելու հարավորություն ունեցել են բոլոր քաղաքական ուժերը: Մի մասն օգտվել է, մյուս մասը՝ ոչ : Ծրգրի պատասխանատուն այն ուժերն են, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Կրում ենք պատասխանատվություն սրանից բխող պոզիտիվ ու նեգատիվ հետեւանքներով»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը միջամտեց հարցուպատասխանին, ասաց՝ հարցն իրեն էլ է հետարքրում. «Երեք խմբակցություն հավասարաչափ քաղաքական պատասխանատվություն կրում է, թե ոչ, խնդրում եմ՝ այո կամ ոչ»: «Կառավարության գործողությունների համար եւ առաջիկա գործընթացների ողջ պատասխանատվությունը կրում է ընդհանրական թիմը, որը կազմակերպել եւ իրականացրել ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Հուսով ենք, խորհրդարանական ուժերը կաջակցեն կառավարությանը այդ պատասխանատվությունը կրելու համար», արձագանքեց վարչապետն ու հավելեց, որ այս կառավարությունը չի ձեւավորվել ԱԺ ուժերի բաշխվածության հիման վրա, ձեւավորվել է հանրության մեջ ուժերի բաշխվածության հիման վրա: Փաշինյանը նշեց, որ համաձայնության կառավարություն ձեւավորելով, իրենք ի ցույց են ում, որ սա ոչ թե ատելության, այլ սիրո հեղափոխություն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ