Նամակ բանտից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օֆշորի գործով 16 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Սուքիասյանը իր փաստաբանի միջոցով «Նուրաբաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, որը մեծ ծավալի պատճառով ներկայացնում ենք հատվածաբար: Այդ նամակում ասված է, որ Փայլակ Հայրապետյանի հայտարարությունները, թե Սուքիասյանն իրեն 2009թ նոյեմբերին հրավիրել է կառավարություն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման, սուտ է: […]





































