13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ե՞րբ Պուտինը կայցելի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամկետը դեռ անորոշ է, հավանաբար, դա տեղի կունենա 2019 թվականին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Իրոք, քննարկվել է մեր նախագահի այցը Հայաստան, սակայն կոնկրետ ժամկետները դեռ չեն քննարկվել», – ասել է Ուշակովը:

Նա նշել է, որ մինչև տարվա վերջ Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան հանդիպելու սեպտեմբերի 27-28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովին, այնուհետև՝ Աստանայում ՀԱՊԿ-ի նստաշրջանին, իսկ դեկտեմբերին` Մոսկվայում՝ ԵԱՏՄ-ի գագաթաժողովում:

«Ես ներկայացրեցի մինչև տարվա վերջ հնարավոր շփումները: Այսպիսով, կարծում եմ, որ Հայաստան կատարվելիք այցի տեսանկյունից պետք է պետք է թիրախավորել հաջորդ տարին», – հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի  Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ «Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարելիք այցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, կոնկրետ ժամկետներ դեռ չեն որոշվել, կարող եմ միայն ասել, որ ռուսական և հայկական կողմերը հաստատել են, որ նման այցը տեղի կունենա առաջիկայում»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ