Ցավոք, մենք սպասեցինք երկար և անարդյունք. հոկտեմբերի 7-ից բողոքի ցույցեր կսկսեն
Փաստորեն, ՀՀ նոր իշխանությունները, գիտենալով բոլոր իրավական ճանապարհները և ունենալով բոլոր օրինական լծակները, չեն ցանկանում լուծել հետևյալ երկու կարևոր խնդիրները.
- Արդարացում Շանթ Հարությունյանին, ով քաղբանտարկյալ է ճանաչվել անձամբ երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչպես նաև մի շարք հայկական և միջազգային իրավապաշտպանների կողմից։
• Համաներում կալանավորների նկատմամբ։
Արդարացնելով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին, երկրում հիմք կդրվի արդարադատական հանակարգի ստեղծմանը։
Իրականցնելով համաներում կալանավորների նկատմամբ, երկրում՝ հեղափոխության հռչակած սկզբունքները՝ սերը և հանդուրժողականությունը կտարածվի բոլոր քաղաքացիների վրա։
Եթե տեղի է ունեցել հեղափոխություն, ապա այդ հեղափոխության շունչը պետք է զգան բոլոր ֊ բոլոր մարդիկ։
Հ.Գ. Ցավոք, մենք սպասեցինք երկար և անարդյունք։ Հիմա սկսում ենք նախապատարստվել հոկտեմբերի 7-ից սկսվող խաղաղ և օրինական բողոքի ցույցերին։
Պահանջները հստակ են լինելու։
• Արդարացում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և բոլոր քաղբանտարկյալներին։
• Համաներում կալանավորների համար։
Հ.Գ.2 Շանթ Հարությունյանի արդարացման և ազատման գործընթացի բազմաթիվ օրինական ճանապարհների մասին խոսել են շատերը։ Կցանկանամ առանձնացնել Արարատ Զուրաբյանի կողմից վերջերս առաջ քաշած տարբերակը՝ ԱԺ-ի միջոցով, և նա էլ պատրաստ էր սկսել գործընթաց։
Իսկ համաներման կարևորության մասին իմաստ էլ չունի ավել բան գրել։ Պարզապես հետևյալը. Հայաստանում 5 տարի համաներում չի եղել։
Գրում է Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան հանրագրում: