25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու է Փաշինյանը Շանթին պահում. Ժամանակ

Թերթի զրուցսւկիցն է Շանթ  Հարությունյանի հայրը՝ Լոս ՄԱջելեսում բնակվող Շահեն Հարութ)ունյաՆը։

 -Պարոն Հարությունյան, վերջերս Շանթ Հարությունյսւնը «ՎարդաշեՆ» ՔԿՀ-ում շուրջ Երեք ժամ ասուլիս տվԵց Ել նշեց, որ իշխանությունից պահանջում Է վերաբացել իր գործը, քանի որ նոր կառավարություՆը պարտավոր Է վերակաՆգՆել արդարադսւտությունը։ Համսւձա՞յն Եք Շանթի պնդումների հետ։

-Կարծում եմ՝ ժւսմանակն Է, որ օբյեկտիվ մոտենանք այս հսսրցին՝ Շանթին պետք Է ազատեն բանտից։ Շանթը ճիշտ Է անում, որ ուզում Է արդարա­ցում։ Ես չեմ կարծում եւ չեմ պատկերացնում, որ Շանթը ներման դիմում գրի, դա երբեք չի կարող տեղի ունենալ։ Եվ պետք է, որ իրեն արդարացնեն։ Ես զարմանում եմ, որ Շանթի փաստա­բանն ինքն այս հարցը չի բարձրացնում դատարանում։ Նա պետք է այս հարցը բարձրացներ դատարանում եւ դիմեր նրան արդարացնելու պահանջով։ Կարծում եմ՝ ոչ միայն Շանթը, այլեւ նրա պաշտպանը Շանթի անունից պետք է հանդես գսւ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Շանթը քաղբանտարկյալ Է, գլխավոր դատախազը ասում Է՝ Հայաստանում քաղբանտարկյալչկա։

– Ըստ Ձեզ՝ ինչո՞վ Է պայմանավորված այս անհամւսձայնությունը։

 -Չգիտեմ, գուցե վարչապետը չի ցանկանում բացահայտ ասել այդ մասին, բայց ես կարծում եմ, որ վարչապետը մեկ հեռախոսսսզանգով կարող Է ազատել Շանթին։ Վարչապետի իրավունքները մեծ են, իսկ թե ինչու չի անում նման քայլ՝ չեմ կարող ասել։ Գուցե կան կալանավորներ, որ մտածում Է՝ այդ սցենարով նրանք Էլ կուզենան դուրս գալ, դրա համար գուցե չի անում նման քայլ։

 -Դուք կարծում Եք, որ Շանթ Հարությունյանը ճի՞շտ է անում, որ հրաժարվում է հետագա պատիժը բաց ռեժիմով կրել, ինչպես նրան առաջարկել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօ­րեն Արթուր Վանեցյանը։

 -Այո, որովհետեւ նա այդ ճանապար­հով կզրկվի նաեւ քաղաքական իրավունքներից։ Եվ նրան պետք է ազատ արձակել, որպեսզի նա իր իրավունքները կարողանա օգտագործել։ Իմիջիայլոց, շատ անհասկանալի վիճակ է ստեղծված՝ վարչապետը նրան ճանա­չում է քաղբանտարկյալ եւ միեւնույն ժամանակ պահում է քաղբանտաբկյալի կարգավիճակում բանտում։ Սա մի քիչ անբացատրելի երեւույթ է, միայն վարչապետը գիտի՝ ինչու է պահում Շանթին բանտում։

 -Կարծում Եք՝ արտաքին միջամտություն կա՞ այս գործում։

– Չեմ կարող ասել արտաքին միջամտություն կա՞, թե՞ ոչ։ Գուցե ինչ-որ ու­ժեր կան, որ զգուշացնում են վարչապետին, գուցե կան ուժեր, որոնք դեմ կլինեն Շանթի ազատ արձակմանը, եւ ազ­դում են վարչապետի վրա, իսկ նա էլ ընդունում է, որ քաղբանտարկյալ է Շան­թը, բայց քաղբանտարկյալին չեն ազա­տում։

– Շանթը նաեւ հայտարարեց, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, որ Եթե պետք է, մեկ տարի էլ կմնա բանտում, բայց պետք է արդարադատությունը վերականգնվի։

– Շանթը ճիշտ է անում. այդքան տարի նստել է՝ մեկ տարի էլ կմնա, այդքանից հետո ներում խնդրելը ո՞րն է։

 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ