10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական կողմը գիտի՝ Հայաստանում մի մարդը չի որոշելու Արցախի ճակատագիրը. Փորձագետ

Ադրբեջանական հարցրեով փորձագետ Տարոն Հովհաննսիյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով  Տավուշի մարզում ակտիվացած սահմանային լարվածությանը  ասաց, որ Ադրբեջանի նպատակը շատ հստակ է. « Ադրբեջանական կողմը ցանկանում է թիրախավորել հայկական սահմանամերձ այն գյուղերը, որոնց դիմացի իրենց դիրքերը շատ հարմար են այդ գյուղը գնդակոծելու համար և կարող են այդպիսով ստիպել տեղի բնակչությանը լքել իրենց տները»: […]

Ագրեսոր պետությունը Ադրբեջանն է, ոչ թե՝ Հայաստանը. Փորձագետ

Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունել է Ադրբեջանի Հանրապետությանը  պատերազմ հայտարարելու մասին որոշում: Ադրբեջանի ԱԳՆ արձագանքել էր ՀՀ-ում պայմանական  «Շանթ» զորավարժութան իրականացման ընթացքում ՀՀ-ի՝  Ադրբեջանին հայտարարելուն: Պարզ է, որ ՀՀ-ում անցկացվող զորավարժությունը հակահարձակողական պաշտպանողական բնույթի է, և որևիցե ագրեսիա չկար, ինչի մասին փորձում էր խոսել Ադրբեջանի […]

Պարոն վարչապետ, վերջ տվեք Ձեր այդ քաղաքական դալտոնիզմին. Ռուբեն Հակոբյան /տեսանյութ/

Քաղաքագետ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը մտահոգ է ներքաղաքական իրավիճակով, ինչը պայմանավորված է հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմամբ: Երկրի առաջին դեմքի կողմից ժողովրդին սև և սպիտակի բաժանումը քաղաքագետը դիտում է ներհասարակական անտագոնիզմի տանելու ճանապարհ: Սա, ըստ Հակոբյանի` քաղաքական դալտոնիզմ է: Ժամանակին ԱԺ արտահերթ ընտրությունների չկազմակերպելը նախկին պատգամավորը դիտում է վարչապետի կողմից  պետական շահի ստորադասումը սեփական կուսակցական շահին:  

Էս մարդը մանրից դառնում է մուտիլովկի աստվածը` բոլորից թաքուն վարչապետը գործից հանել է

«Երեկ ԱԺ-ում շատ հետաքրքիր մի դրվագ տեղի ունեցավ, որը ԶԼՄ-ները առանձնապես չլուսաբանեցին: Առհասարակ Էս վերջերս ԱԺ-ում ահագին հետաքրքիր բաներ են տեղի ունենում, բայց քանի որ դրանց լուսաբանումը կցրեր Փաշինյանի ամենակարողության միֆը, ըստ այդմ, լռեցվում են։ Երեկ քննարկվում էր քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը: Հանձնաժողով որը պիտի քննի ԱԱԾ ու ՀՔԾ պետերի արդարադատությանը խոչընդոտելու հարցը: Ոսկե Տնփեսա […]

Հայկ Մարությանը օգտվում է Նիկոլ Փաշինյանի լայն հովանոցից

Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համար և քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ընթացակարգային առումով այս ընտրությունը մեծ առաջընթաց կլինի: « «Ժառանգությունը» իր թեկնածուներով երբեք չի խորշել անհավասար պայքարից և մենք բազմիցս ենք փաստել այս մասին»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝  իրենք պատրաստակամ են և ակնկալում են, որ հետընտրական ընթացքում «Ժառանգությունը» կհամագործակցի այլ […]

Euronews-ը Վանեցյանին շփոթել է Գալուստ Սահակյանի հետ /տեսանյութ/

Euronews-ը տեսանյութ է պատրաստել հայաստանյան զարգացումների մասին, որտեղ անդրադարձել է նաև հայտնի ձայնագրության գաղտնալսմանը՝ շփոթելով Գալուստ Սահակյանին Արթուր Վանեցյանի հետ: Euronews – ը տեսանյութը պատրաստելիս օգտվել է Facebook – ում տարածված հումորային կրկնօրինակից:  

«Ադրբեջանը եւ Թուրքիան իրական սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը: Ողջունելով հյուրերին՝ էդուարդ Շարմազանովն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային եւ ռազմավարական հարաբերություններին: Այս […]

Անհասկանալի շրջադարձ՝ Մակրոնը պարտավոր է Փաշինյանին ասել. Հրապարակ

Երբեմն չափազանց դժվար է ապացուցելը, որ քաղաքական առաջնորդները պատվիրում են ձերբակալություններ եւ դատական հետապնդումներ, սակայն Հայաստանի դեպքում կան ապացույցներ այն սենսացիոն հեռախոսազրույցների ձայնագրությունների հանրայնացումով, որը տեղի ունեցավ օրերս՝ կապված պաշտոնատար անձանց հետ։ ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է փոթորկան իրականության կենտրոնում՝ այս շաբաթ ՝  Youtube -ում հրապարակված ձայնագրությունից հետո, որտեղ պաշտոնյաները քննարկում են քաղաքական […]

Պետք չի հանուն ավելի աղքատ լինելու համար պայքարել. Իրատես

Մտածե՞լ եք, թե Հայաստւսնն ինչպես է ընկալվում աշխարհում։ Թավշե հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությւսն նկատմամբ հարուցեց աննախադեպ հետաքրքրություն. փորձագիտական ու քաղաքական որևէ կենտրոն չէր կանխատեսում, որ հետխորհրդային տարածքում հնարավոր է նման անհավանական հեղափոխություն։ Փաստն արձանագրվեց ու մոռացվեց։ Մեր աննախադեպ ձեռքբերումը համաշխարհային ընկալմւսն մակարդակում մենք դանդաղ սպառում ենք, և այլևս ոչ ոք աշխարհում առանձնապես մեծ զարմանք ու հատկապես […]

Փաշինյանը Վանեցյանին իր մոտ է տանում. Հրապարակ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը ՝ ընտանիքով։ Վանեցյանը տեւական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը։ Թերեւս վերջին իրադարձություններն արագացրել են այդ գործընթացը, քանի որ ԱԱԾ-ն տնօրինում է փաստեր, ըստ որոնց՝ քրեական հետապնդումներ իրականացնող անձանց նկատմամբ ինչ-որ դավադրություն են նյութում։ Հիշեցնենք, որ նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի